Նաիրի Մելքոմյան, Գաբրիել Մեղրունի


Նաիրին Պարսկաստանից է Հայաստան տեղափոխվել, Գաբրիելը՝ Արգենտինայից: Այստեղ ամուսնացել ու ապրում են: Գաբրիելը կիսով չափ արաբ է, ջրամատակարարման գյուղատնտես-ինժեներ է աշխատում: «Հաճախ ենք վիճում Հայաստանի նկատմամբ մեր մոտեցումների շուրջ: Ես վերջնականապես դեռ չեմ տեղափոխվել Հայաստան, շատ բաներ ինձ խանգարում են այստեղ: Դեռ արգենտինացի եմ ինձ զգում, հաճախ մտածում եմ Արգենտինա վերադառնալու մասին, իսկ Նաիրին միշտ ինձ հետ է պահում: Միևնույն է, ուրախ եմ, որ երեխաներս Հայաստանում են մեծանում»,- ասում է Գաբրիելը: 

Մարիամ Խարազյան. տիկնիկագործ


Մարիամ Խարազյանը տիկնիկներ է պատրաստում կարպետից: «Իմ տիկնիկների դեմքերը տիպիկ հայկական են ստացվում, այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞որ պատրաստվում է հայ  վարպետի ձեռքերով: Ինքդ քեզ խաբել չես կարող»: 

Էմմա Մարաշլյան. ընտանեկան լուսանկար՝ տարազով


«Սկզբում նպատակ էինք դրել վերականգնել ընտանեկան լուսանկարի ավանդույթը: Մարդիկ ցանկանում էին լուսանկարավել ավանդական տարազներով: Այդպես, սկսեցինք վերականգնել ընտանեկան լուսանկարչությունը՝ ավանդական տարազներով: Ստեղծվեց «Մարաշլյան» ռետրո ստուդիան»,- պատմում է լուսանկարչական ստուդիայի հիմնադիր էմմա Մարաշլյանը:

Նելլի Ավետիսյան. դեղագործ


Մասնագիտությամբ դեղագործ Նելլի Ավետիսյանը վստահեցնում է, որ հայկական բուսատեսակներով կարելի է ոչ միայն բնական օճառներ պատրաստել, այլև կոսմետիկ բազմաթիվ միջոցները: «Բույսերի մի մասը իմ այգում եմ աճեցնում, մյուս մասը փնտրում եմ Հայաստանի տարբեր շրջաններում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ողջ տեսականին պատրաստված է Հայաստանում»: 

Լալա Մնեյան. թաղիքագործ


Թաղիքագործությունը լայն տարածում է ունեցել հատկապես Արևմտյան Հայաստանի գյուղական շրջաններում: Այսօր թաղիքը դարձել է նաև կիրառական արվեստի նյութ: 
Անհրաժեշտ է զարգացնել թաղիքագործությունը, վերականգնել ավանդույթները և աշխարհին ցուցադրել թաղիքը այնպես, որ պարզ դառնա՝ պատրաստված է Հայաստանում՝ վստահ է թաղիքագործ Լալա Մնեյանը:
 

Մամիկոն Մխիթարյան. մետաղագործ


Մետաղագործ արվեստագետ Մամիկոն Մխիթարյանն իր ստեղծագործությունն ավարտուն է համարում, երբ դրա մեջ պարզ երևում է հայ վարպետի ձեռքը, երբ պարզ երևում է, որ պատրաստված է Հայաստանում: Այդ պատճառով յուրաքանչյուր նոր աշխատանք սկսելիս նա ուսումնասիրում է հայկական ավանդական զարդանախշերն ու սիմվոլները:
 «Հայահոտությունը պահպանել է պետք. միայն այդ դեպքում կարելի է խոսել արվեստի գործ ստեղծելու մասին»,-վստահ է վարպետը:

Տ. Կյուրեղ քահանա Տալյան


«Փորձություններից վախենալ պետք չէ, փորձությունները մեզ կոփում են հավիտենական կյանք գնալու ճանապարհին. պետք է հնարավորին չափ անտրտունջ անցնել դրանց միջով»:
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալել է Ջրվեժի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանին:
 

Անի Քալաֆյան


Անի Քալաֆյանը Հայաստանում իրեն անհամեմատ ավելի ուժեղ է զգում, քան ԱՄՆ- ում, որտեղից 2 տարի առաջ Հայաստան էր տեղափոխվել «Դեպի Հայք» ծրագրով: «Չորս ամսով էի եկել, բայց հենց սկզբից հասկացա, որ ուզում եմ այստեղ նոր կյանք սկսել»: 
Անին աշխատում է Ամերիկյան համալսարանում, զբաղվում է ռեյկիով, որը ճապոնական բժշկության տարատեսակ է: «Հայաստանում էներգիան շատ է ու այն ինձ օգնում է վերադառնալ իմ արմատներին, որ ԱՄՆ-ում մասամբ կորցրել էի ու ամերիկացի էի դարձել: Դա շատ հաճելի զգացողություն է»: 
 

Պերճ Քարազյան


Պերճ Քարազյանը Հայաստան է տեղափոխվել Հալեպից: Այսօր օպերային թատրոնի մեներգիչներից է: «Աշխարհի տարբեր բեմերում եմ եղել, բայց ամենաթանկը հայ հանդիսատեսի ծափահարությունն է»: 

Իվետա Թաջարյան


Իվետան ու Կարենը Հայաստանում են 1995 թվականից: Իվետան արվեստաբան է, Կարենը՝ ճարտարապետ, եկել էին ուսանելու նպատակով, բայց ուսումն ավարտելուց հետո որոշեցին չվերադառնալ Պարսկաստան: Ամուսինները վստահ են, որ հայերն իրենց կարողությունները ամենալավն են դրսևորում հայրենի հողի վրա... 

Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյան


«Յուրաքանչյուր քահանա բժշկության շնորհ ունի: Սակայն անչափ կարևոր է, որ հիվանդը հավատք ունենա»:
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալել է  Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանին:
 

Արեն Ապիկյան


Արեն Ապիկյանը ծնվել է Հայաստանում, ապա՝ ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա, աշխատել բանկային և իրավաբանական ոլորտներում: Մշտապես ուեցել է Հայաստան վերադառնալու ցանկություն և ՎՏԲ բանկում աշխատելու հրավերը նրան սպասեցնել չի տվել: Այսօր Արենն աշխատում է IDEA հիմնադրամում՝ «100 կյանք» ծրագրի համագործակցության գծով տնօրենն է: Վստահ է, որ Հայաստանը երեխաներ դաստիարակելու ամենաապահով վայրն է: Ցավում է, որ այսօր Հայաստանը քիչ է հետաքրքիր աշխարհին, պետք է մտածել՝ ինչպես շարժվել առաջ, ինչպես դիմակայել նոր մարտահրավերներին: