Ամանորը հայրենիքում 2015 թվականին


Ամանորյա շնորհավորանքեր սիրիահայերի, իրանահայերի լիբանանահայերի կողմից: Վերջապես նրանց պապերի երազանքը կատարված է՝ Սուրբ Ծնունդը նշում են հայրենիքում: Բոլորը համակարծիք են, որ Հայաստանը այլ զգացողություն ուժ և հավատ է տալիս...

Սուրբ Ծնունդ


Սուրբ Ծնդյան խորհրդի՝ սիրո, երջանկության, բարեհոգության մասին են խոսում «Իմ հովիվը» հաղորդաշարի մասնակիցներ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Տ. Սմբատ քահանա Սարգսյանը, Տ. Եսայի քահանա Արթենյանը, Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:

Նազեհ Նազլումյան, Առլեն Շահվերդյան


Նազեհը Հայաստան է տեղափոխվել 2004-ին: Ամերիկյան համալսարան ընդունվելուց հետո իրեն ամբողջությամբ ներգրավված է զգում հայաստանյան կյանքին: Այժմ աշխատում է PICS ART-ում: Ամուսնու՝ Առլեն Շահվերդյանի հետ չեն էլ պատկերացնում իրենց Հայաստանից դուրս: Այստեղ նրանք ամբողջականության զգացողություն ունեն և դա ամենակարևորն է:

Տ. Գալուստ քահանա Սահակյան


Գալուստ քահանա Սահակյանը, որպես հոգևոր սպասավոր, ծառայում է ՀՀ զինված ուժերում: Հայրենիքի պաշտպանությունը միայն զինվորի գործը չէ, երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս, մեր ուժերի ներածին չափով պետք է ոտքի կանգնենք ի պաշտպանություն մեր ժողովրդի ազնիվ պայքարի»,-ասում է տեր հայրը:

Արա Մարկոսյան, Անահիտ Մարկոսյան


Սիլիկոնյան հովտում աշխատանք ստանալուց հետո հասկացա, որ դա նաև լավ հնարավորություն է Հայաստանին օգնելու համար: Այդպես, փոքր խմբով Հայաստանում հիմնեցինք Արսեթը», որը հետագայում գնեց Սինոփսիսը» և այն մուտք գործեց Հայաստան: Ապա՝ մասնակից եղանք նաև Հայթեքի» հիմնադրմանը»:
Արա և Անահիտ Մարկոսյանները ավելի քան 20 տարի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո այսօր վերադարձել են Հայաստան: Այստեղ էլ հիմնել են բնական նյութերով պատրաստված հայկական առաջին Նաիրյան կոսմետիկս» ապրանքանիշը: Վստահ են, որ այն Հայաստանը ճանաչելի կդարձնի ևս մեկ բնագավառում:

Alt

Աննա Գարգարյան


Վերջերս Գյումրի-Երևան գնացքում ցուցահանդես էր: Փոփ-ափ» շրջիկ պատկերասրահը ցուցադրությունների նորարարություն է բերել Հայաստան. արվեստագետների ստեղծագործությունները ցուցադրում է լքված կամ կիսաքանդ տարածքներում, շարժվող և մշտական հասցե չունեցող վայրերում: Փոփ-ափի» հիմնադիր Աննա Գարգարյանն է իր հետ հայրենիք բերել իր հետաքրքիր մասնագիտությունը: Աննան ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բնակվել նաև Իտալիայում: Արդեն 2 տարի է՝ Աննայի մշտական բնակության վայրը Հայաստանն է...

Ուիլիամ Բայրամյան, Նորա Բայրամյան


Հայաստան տեղափոխվելու ամենամեծ պատճառը մեր ապագա երեխաներն են, նրանք մեզ նման իրենց հայությունը ապացուցելու խնդիր չեն ունենա»: Ուլիամն ու Նորան ԱՄՆ-ում ամուսնանալուց անմիջապես հետո տեղափոխվում են Հայաստան...

Նարե Հայկազյան


Ես միշտ փնտրտուքի մեջ եմ եղել, միգուցե ինքս ինձ եմ փնտրել...»: Դերասանուհի Նարե Հայկազյանը կրկին Հայաստանում է: 

Տ. Նշան քահանա Ալավերդյան


Ամեն ինչ նորից սկսելու, նորոգվելու ունակությունը աստվածային շնորհ է: Դա սկիզբ է նոր գործեր անելու՝ նաև քահանայության մեջ: Եթե դա ինձ հաջողվում է, ուրեմն միայն Աստծո օգնությամբ: 
Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալել է Տ. Նշան քահանա Ալավերդյանին:

 

Alt

Վարուժան Մուրադյան


Վարուժան Մուրադյանը 1990-ականներին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ և բնակվում այնտեղ 20 տարի: Ամեն ամառ հայրենիք գալու և Միացյալ Նահանգներ տեղափոխվելու փոխարեն, մի օր որոշում է թողնել հաշվապահի աշխատանքը ԱՄՆ-ում և վերադառնալ Հայաստան: Հաշվապահությունից անցնում է... այգեգործության, ապա՝ գինեգործության: Այսօր ՎանԱրդին» ճանաչված ապրանքանիշ է հայկական գինեգործության մեջ: Եթե այս տարածքում են ապրել նախնիներդ, ուր էլ որ ճակատագիրը քեզ տանի, միևնույն է, մի օր վերադառանալու ես հայրենի տուն»,-ասում է Վարուժանը:

 

Alt

Լիլի Ջանյանց


Հայրենիքի հանդեպ զգացողություններս միշտ խառն են եղել, բայց երբ հայրենիք ունենալու կայծը բոցկլտաց՝ մոռացա համոզմունքներս, որ ես մոլորակի քաղաքացի եմ, որ պարտադիր չէ հայրենիք ունենալը ու նման բաներ: Միակողմանի տոմս գնեցի ու եկա»:

Տ. Սմբատ քահանա Սարգսյան


Ընտանիքը փոքր եկեղեցի է: Պողոս Առաքյալի այս իմաստուն խոսքը, եթե բոլորս գիտակցենք, կունենանք ներդաշնակ, համերաշխ և իմաստուն ընտանիքներ: Ես դա եմ քարոզում պսակի արարողությունների ժամանակ»:
Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկավել է Տ. Սմբատ քահանա Սարսգսյանին: