|
|
Տ. Գրիգոր քահանա ՀովհաննիսյանՀոգևոր հովվի գլխավոր առաքելությունն է օգնել մարդուն, օգտակար լինել հատկապես, երբ մարդը դժվար իրավիճակում է: Հենց այդ առաքելությամբ էլ տարիներ առաջ ստանձնեցի ցմահ բանտարկյալներին այցելելու դժվար, բայց անչափ կարևոր ծառայությունը»:
|
|
|
Ղազար ՀակոբյանՂազարը 13 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Մոսկվայում ապրելը վատ չէ, բայց միշտ մի բան պակասում է»: Հիմա Ղազարի կյանքը լիարժեք է. նա վերադարձել է Հայաստան: |
|
|
Տ. Պարույր քահանա Ավետիսյան Անցյալում մարդիկ իրենք էին մոտենում հոգևորականին, հարցեր տալիս, և քահանան մտահոգություն չուներ մարդկանց եկեղեցուն մոտ պահելու: Այսօր բազում անջրպետներ կան եկեղեցու և մարդկանց միջև, և քահանայի գլխավոր առաքելությունը պետք է լինի դուրս գալ եկեղեցուց, Ավետարանը քարոզել ու մարդուն եկեղեցի բերել»:
|
|
|
Ալին ՄոմջյանԱլին Մոմջյանը Հայաստան է տեղափոխվել Հալեպից՝ վստահ, որ Հայաստանն ու ժողովուրդը իրեն ուժ են տալու: Երեխաներս երջանիկ են, որովհետև ոչ մի օր օտարության զգացողություն չեն ունեցել: Այս զգացողությունը ամենակարևորն է ու ամենաարժեքավորը, իսկ դա կարող ես զգալ միայն այստեղ ապրելով»: |
|
|
Ամանորը հայրենիքումԱմանորյան շնորհավորանքեր Դեպի Հայք» և Հայ կամվորների միություն» ծրագրերով Հայասատանում գտնվողներից, ազգությամբ շվեդ Ուլֆ Հարբորգից, ում համար Հայաստանը վաղուց տուն է: Շնորհավորանքներ իտալացի Ալեսանդրո Մամբելլիի և անգլիացի Նայջել Շարփի կողմից, ովքեր բնակվում են Հայաստանում ու վստահ են, որ այստեղ կարելի է նոր մտքեր իրագործել: Դեպի տուն» հաղորդաշարի ամանորյա թողարկումը: |
|
|
Սուրբ Ծնունդը հայրենիքումՀայաստան տեղափոխված սփյուռքահայ երաժիշտներ Շահե Քեշիշյանը, Ռենա Տաղտևիրենյանը և Հովհաննես Մոբայեդն ամփոփում են հայաստանյան իրենց հաջողությունները երաժշտության բնագավառում, կիսում Սուրբ Ծնունդը Հայաստանում անցկացնելու ուրախությունը հեռուստադիտողի հետ: |
|
|
Լինա ՊառավյանԼինան ծնվել է Հայաստանում, 20 տարի ապրել է Մոսկվայում, ապա՝ վերադարձել հայրենիք: Բամբիռ» խմբի տղաների հետ ծանոթությունը նրան վերջնականապես համոզել է հաստատվել Հայաստանում: Այսօր փոքրիկ բիզնես ունեմ, նկարում եմ: Ձորաղբյուրում ծնողներիս տունը վերանորոգել ենք ու արվեստագետ երիտասարդների համար հանդիպման վայր դարձրել: Այստեղ արվեստագետների ներուժ կա, այնպիսի մարդականց եմ հանդիպել, որ ոչ մի երկրում դեռ չեմ հանդիպել: Եվ, վերջապես, այստեղ ես ազատ եմ շնչում...»
|
|
|
Գևորգ ԹախտաջյանԳևորգը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից: Դիլիջանում բացել է Քեսաբ» ռեստորանը և Հայաստանում հաջողության հասնելու իր բանաձն ունի. Իմ բոլոր ընկերներին, որոք հեռվից են սիրում Հայաստանն ու Մասիսը, խորհուրդ եմ տալիս ավելի մոտենալ Հայաստանին, չկենտրոնանալ միայն վատ երևույթների վրա, Հայաստանից ավելին չպահանջել, այլ հարմարվել այստեղի պահանջներին: Միայն այդպես կարելի է հաջողել»: |
|
|
Արամ ՓախչանյանԱրամ Փախչանյանը 22 տարի Մոսկվայում ABBY ընկերությունում աշխատելուց հետո վերադառնում է Հայաստան: ԱՅԲ» դպրոցի տնօրեն աշխատելու առաջարկն ընդունելը պահանջեց 2 օր: 2005թ.-ին մենք ընկերներով հիմնել էինք ԱՅԲ հիմնադրամը ու պարտավորություն վերցրել իրագործել կրթական ծրագիր: Միայն կրթությամբ է հնարավոր Հայաստանի առաջընթացն ապահովել:
|
|
|
Նորա ԻնջեյանՆորա Ինջեյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Աշխատում է Եվրոպական կամավորների միությունում: Հայաստանում նա երջանիկ է, ուրախանում է նույնիսկ ամենասովորական բաներից: Մտորումներն ու փորձառությունները համացանցի միջոցով կիսում է դրսում ապրող հայերի հետ, փորձում է օգնել նրանց ճանաչել այսօրվա Հայաստանը և վերադառնալ... |
|
|
Էդիկ ՊողոսյանԷդիկ Պողոսյանը Հայաստան է տեղափոխվել Պարսկաստանից: Մասնագիտությամբ նկարիչ է: Զարմանալիորեն, Հայաստանում նոր նախասիրություն է բացահայտել՝ պարսկական պոեզիա է թարգմանում հայերեն: Համոզված է, որ դա հայաստանյան էներգետիկ դաշտի ազդեցությունն է: |
|
|
Ռենա ՏաղտևիրենյանԵրբ ինձ հարցնում են՝ ինչու եմ միայն անգլերեն երգում, պատասխանում եմ՝ դեռ պատրաստ չեմ... բայց միևնույն է՝ հայկական ոգով եմ երգում, միայն ափսոսում եմ, որ ավելի վաղուց չեմ եկել»: Ռենան ծնվել է Հալեպում, 20 տարի ապրել է Ավստրալիայում, նորից տեղափոխվել Հալեպ, Լիբանան ու վերջապես՝ Հայաստան: Երգում է ջազ, բլյուզ: Ռենան վստահ է Հայաստանը լավագույն տեղն է թե՛ իր, թե՛ երեխաների համար: |