Վազգեն Բրուտյան


Մեր նկարահանող խումբն այցելել է «Արդեան» տեխնոլոգիաների կենտրոն: Դիզայն ստուդիայի հիմնադիր Վազգեն Բրուտյանը ներկայացնում է, թե ինչ է պատրաստվում Հայաստանում դիզայնի ոլորտում, մասնավորապես, «Արդեան» կենտրնում:

Սարգիս Հովակիմյան


Սարգիսը Սիրիայից Հայաստան է վերադարձել 2003թ.-ին: Արդեն հիմնել է ատամնատեխնիկական լաբորատորիա: 3 երեխա ունի, տուն է կառուցել սեփական ձեռքերով և մի քանի տասնյակ ծառ տնկել: Եվ ամենակարևորը՝ ապրում է հայրենիքում:

Լուսինե Ազնաուրյան


Թաղիքագործ վարպետ Լուսինե Ազնաուրյանի համոզմամբ թաղիքի պատրաստման հին ավանդույթների և ժամանակակից մեթոդների օգտագործմամբ կարելի է ստանալ ժամանակակից և որակյալ արտադրանք, որն այսօր կարելի է ներկայացնել համաշխարհային շուկայում որպես հայկական արտադրանք:

Տ. Զաքարիա քահանա Ավետիսյան


«Աղոթքը զրույց է Աստծո հետ, կենսաձև: Չպետք է մոռանանք, որ մեր աղոթքներն իրականանում են միայն աստվածային կամքով: 
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանին:

Գևորգ Պողոսյան. կաշեգործ


Կաշեգործական արհեստը Հայաստանում լայն տարածում է ունեցել 16-17-րդ դարերում: Այսօր Հայաստանում վարպետները փորձում են վերականգնել կաշեգործության ավանդույթները՝ նոր մոտեցմամբ: Գևորգ Պողոսյանն օգտագործում է կաշվի դրվագման տեխնիկան: Նա վստահ է, որ հայ կաշեգործները շուտով նոր խոսք կունենան ասելու աշխարհին այս բնագավառում:

Ռիտա Խաչատրյան. խեցեգործ


Ժամանակակից եղանակներով ստեղծագործող հայ խեցեգործները, պահպանելով կավագործության դարավոր ավանդույթները, նոր մոտեցմամբ գործեր են ստեղծում: Ռիտա Խաչատրյանը նրանցից մեկն է:

Հասմիկ Մովսիսյան


Հասմիկ Մովսիսյանը Հայաստան է վերադարձել Մեծ Բրիտանիայից: 2008 թվ-ին հիմնադրված Music of Armenia կազմակերպությունը Հասմիկի հետ Բրիտանիայից տեղափոխվել է Հայաստան: Հասմիկը վստահ է, որ Հայաստանը շատ բան ունի ներկայացնելու աշխարհին երաժշտության բնագավառում և երջանիկ է, որ ինքը դրա ակտիվ մասնակիցն է:

Դավիթ Թաշչյան


Դավիթ Թաշչյանը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ գերմանացի: Հայաստան է տեղափոխվել Միացյալ Նահանգներից, «Դեպի Հայք ծրագրով»: 
«Փոքր տարիքից հայկական ամեն ինչ ինձ հոգեհարազատ էր, և երբ հնարավորություն ստեղծվեց գալու, եկա ու մնացի: Որոշ բաներ դեռ անսովոր են, դեռ պիտի հայաստանցի դառնամ: Հույս ունեմ՝ գենետիկ հիշողությունս կօգնի»: 
 

Արմեն Խաչատրյան. փայտագործ


«Հեքիաթի նման մի բան է, երբ ծառի սովորական քոթուկից պատկեր եմ ստանում, զգացմունքներ արտահայտում»: Փայտագործ Արմեն Խաչատրյանի գործերը պատրաստված են Հայաստանում: 

Տ. Զգոն քահանա Աբրահամյան


«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Տ. Զգոն քահանա Աբրահամյանին:

Ամանորյա խաղալիքների վարպետները


Ամանորյա խաղալիքներ և աքսեսուարներ պատրաստում են շատերը։ Կան նաև վարպետներ, որոնց համար դա և՛ մասնագիտություն է, և՛ հաճելի, ստեղծագործական աշխատանք։ Աննան թաղիքե հրեշտակներ է պատրաստում, Ծովինարը՝ տիկնիկներ, Անահիտը՝ խաղալիքներ, Մարգարիտան ասեղնագործում է խաղալիքների վրա: Նրանք մեր տոնական թողարկման հերոսներն են։ 

Սոնա Մանուկյան


Սոնա Մանուկյանն արդեն 12 տարի զբաղվում է տոնածառ պատրաստելով: «Ամբողջ տարի կարծես ուժ եմ հավաքում, լցվում մտքերով, որ նախատոնական օրերին աշխատեմ: Ուրախ եմ, որ իմ պատրաստած տոնածառները մտնում են ընտանիքներ ու տրամադրություն փոխում: Դրա միջոցով ես իմ սերը փոխանցում եմ մարդկանց»: