|
|
Վրեժ ՀարությունյանԵս միգուցե այնքան էլ զգացմունքային չեմ՝ Արարատ սարով հիանալը կամ նրա պատկերով շապիկ հագնելն ու հայրենասիրական երգեր երգելը չէ հայրենասիրությունը, այլ իրական գործերով հայրենիքին օգտակար լինելը, Հայաստանում բնակվելը ավելի իրատեսական է դարձնում այդ հնարավորությունը»,- ասում է Փասադենայից Հայաստան տեղափոխված Վրեժ Հարությունյանը:
|
|
|
Սարո Հասսասյան, Անժելա ՀասսասյանՍարոն և Անժելան արդեն 10 տարի է` Հայաստանում են: Ապրում են Գետամեջ գյուղում: Արդեն երկրորդ տարին է` Գետամեջում բարեգործական ռոք փառատոն են կազմակերպում՝ օգնելու համար գյուղի դպրոցին: Բավական է մեկ անգամ գալ Հայաստան ու այլևս չի ստացվի վերադառնալ, ես դա սեփական փորձով եմ ասում»,-վստահեցնում է Անժելան: |
|
|
Հակոբ ՊետրոսյանՄեքենաներով շրջելու ենք տարբեր երկրներով և մեր օրինակով շահագրգռելու ենք հայ երիտասարդներին գալ Հայաստան: Մենք երիտասարդ աշխատուժի կարիք ունենք Հայաստանում»,-ասում է Հակոբ Պետրոսյանը: Նա Հայաստան էր եկել կամավորական ծրագրով՝ ընդամենը 3 ամսով, սակայն մինչ օրս այստեղ է և կարծում է՝ մեկընդմիշտ: |
|
|
Կարեն ՆազարյանԿարենը 4 տարեկամում ծնողների հետ Պարսկաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Ավելի քան 30 տարի այնտեղ բնակվելուց հետո այժմ Հայաստանում է: Ես երջանիկ եմ, երբ քայլում եմ Երևանում. ամեն անցորդ ինձ հարազատ է, բոլոր տատիկները իմ տատիկներն են, ամեն դպրոց իմ դպրոցն է, ամեն եկեղեցի իմ եկեղեցին է, ամեն ինչ իմն է ու այս զգացողությունը անփոխարինելի է...»: |
|
|
Թանիա Շիշմանյան, Ռուդոլֆ ԽառատյանԹանիա Շիշմանյանն ու Ռուդոլֆ Խառատյանը Հայաստան են տեղափոխվել Վաշինգտոնից: Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել Սփյուռքի ներուժը, Հայաստանն ու Սփյուռքը միասին միայն կարող են թռիչք ապահովել Հայաստանի համար, հակառակ դեպքում կարող է ուշ լինել»,-ասում է Ռուդոլֆը: Հուսանք՝ չենք ուշանա»,-հավելում է Թանիան: |
|
|
Նարե ԱվագյանՆարե Ավագյանը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել 10 տարեկան հասակում: Այսօր վերադարձել է հայրենիք ու փորձում է վերագտնել բաց թողածը: Առաջին քայլը Արարատ բարձրանալն էր, դա Նարեն յուրատեսակ հաղթանակ է համարում: Այժմ աշխատում է Թումո» կենտրոնում, հավատացնում է, որ մեծ լիցքեր է ստանում երեխաներից, ընկերներց, անգամ՝ անցորդներից: Կարծում է, որ եթե ուզում ենք ավելի լավ երկիր ունենալ, պետք է մնալ ու պայքարել: |
|
|
Ուլֆ ՀարբորգՀարուստ եվրոպացի չեմ, ապրում եմ ձեզ նման, ձեր կողքին, ուրախանում եմ Հայաստանի հաջողություններով, բարկանում անհաջողությունների վրա, հիասթափվում եմ, նյարդայնանում, բայց սիրում եմ Հայաստանը»: Ուլֆ Հարբորգը ազգությամբ շվեդ է, 2004թ.-ին 5 օրով Հայաստան է եկել դասընթացների և մինչ օրս այստեղ է...
|
|
|
Լյուսի ԱբդալյանՀայաստանում նկարներս ավելի զգացմունքային են դարձել, էներգիան է ավելացել, գույներն են տաքացել»- ասում է Լյուսի Աբդալյանը: Նա Հայաստան է տեղափոխվել Նյու Յորքից: Լյուսին ուրախությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը ու Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում արժանացել է Լավագույն դերասանուհի» մրցանակին: Նա տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար: Լյուսին հաճախակի է ճամփորդում, նոր գույներ է փնտրում դրսում, բայց միշտ անհամբերությամբ վերադառնում է տուն՝ Հայաստան: |
|
|
Արի ՀաճեանԱրի Հաճեանը Հայաստան է տեղափոխվել Արգենտինայից: Աշխատում է օդանավակայանում՝ պարոն Էոռնեկյանի շինարարական ծրագրերի ղեկավարն է: Սիրում է Հայաստանը, մարդկանց, իր աշխատանքը, բայց որպես ճարտարապետ ուզում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ճարտարապետական նոր լուծումներում, որովհետև այն, ինչ այսօր կառուցվում է, նրա համար անընդունելի է: Դեռ շատ բաների հետ համաձայն չէ, շատ բաներ դեռ խորթ են նրան. հուսով է` շատ շուտով Հայաստանն ամբողջովին կընդունի իրեն ու ինքն էլ կընդունի Հայաստանը: Որոշել է. Հայաստանում է ապրելու ու երեխաներն էլ այստեղ են մեծանալու: Բայց մինչ այդ՝ Հայաստանն արդեն իրենն է ու դա է կարևոր յուրաքանչյուր Հայաստան տեղափոխված սփյուռքահայի համար:
|
|
|
Սիմոն և Սիլվա ԳաֆալյաններՍիմոն Գաֆալյանը Ղարաբաղյան պատերազմի տարիներին Դաշնակցություն կուսակցության հրավերով Հայաստան է գալիս՝ աշխատելու ռազմակաճակատ մեկնող կամավորների հետ: Այնուհետև ծառայության է անցում ՀՀ ներքին զորքերում: Ծառայությունից հետո ընկերների հետ ձեռնամուխ է լինում Խումայրի» վերաբնակեցման ծրագրին: Արդեն 17 տարի է՝ Սիմոն և Սիլվա Գաֆալյանները երեք որդիների հետ ապրում են Հայաստանում: |
|
|
Նայջել ՇարփՆայջելի ազգությամբ հայ տատիկը երկար տարիներ նամակագրական կապի մեջ էր Հայաստանում գտնվող իր ընկերուհու հետ: 70 տարվա վաղեմություն ունեցող նամակներից զատ Նայջելը Հայաստանի ու հայերի մասին ոչինչ չգիտեր: Ամառային արձակուրդները Հայաստանում անցկացնելու որոշումը փոխեց ամեն ինչ. երկիրը, Թումո» կենտրոնը, տատիկի ընկերուհու թոռնուհու հետ հանդիպումը...
|
|
|
Վարդան և Էմմա ՄարաշլյանններՎարդանն ու Էմման Հայաստան են տեղափոխվել Մոսկվայից՝ առաջնեկի ծնվելուց հետո: Վարդան Մարաշլյանը Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ստեղծողներից է, օգնում է հայրենակիցներին վերադառնալ հայրենիք, քանի որ շատ լավ գիտակցում է արտերկրում ապրելու լավ և վատ կողմերը:
|