
|
Սեր թշնամիների հանդեպ (6:27-36)Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում սիրել թշնամիներին, ատողների հանդեպ բարություն գործել, օրհնել անիծողներին, աղոթել նեղողների համար։ Ի՞նչ է նշանակում «սիրել թշնամուն»։ Ի՞նչ էին հասկանում հրեաները թշնամի ասելով։ Ի՞նչ է պատվիրում Աստված Հին Կտակարանում։ Ո՞ւմ է վերաբերում առաջնահերթ այս պատգամները և ինչի՞ մասին է քրիստոնեությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Երանիներ ըստ Ղուկասի (6:17-26)Տափարակ մի վայրում Հիսուս սկսեց խոսել աշակերտների խմբի և այն մեծ բազմության հետ, որոնք եկել էին ամենատարբեր վայրերից՝ լսելու և բժշկություն գտնելու։ Հիսուս հավաքվածներին պատգամեց չորս երանիները և չորս վայերը։ Ինչո՞ւ է անհրաժեշտ լսել Աստծո խոսքը։ Ովքե՞ր են աղքատները և ո՞ւմն է Երկնքի արքայությունը։ Ովքե՞ր են այսօր հալածվում, իսկ ովքե՞ր՝ վայի արժանանում։ Ինչո՞ւ ճշմարիտ մարգարեների ճշմարիտ խոսքը չի ընդունվում, իսկ սուտ մարգարեների սուտ խոսքն ընդունվում է։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Տասներկու առաքյալների ընտրությունը (6:12-16)Ողջ գիշեր աղոթելուց հետո ինչպե՞ս է Քրիստոս ընտրում իր 12 առաքյալներին, ովքե՞ր էին նրանք և ի՞նչ առաքելություն ու վախճան ունեցան։ Ավետարանիչն ի՞նչ հերթականությամբ է թվարկում առաքյալների անունները և ինչո՞ւ։ Ովքե՞ր են հիմնադրել մեր Եկեղեցին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Շաբաթ օրվա խնդիրը (6:1-11)Ղուկասի Ավետարանի վեցերորդ գլխի 1-11-րդ համարներում փարիսեցիները Քրիստոսին մեղադրում են, թե նրա աշակերտներն ինչու են շաբաթ օրը սուրբ պահելու և չաշխատելու փոխարեն հասկ պոկում, ափի մեջ շփում և ուտում։ Քրիստոս ոչ միայն այդ հարցի պատասխանն է նրանց տալիս, այլև շաբաթ օրով չորացած ձեռքով մարդուն է բժշկում։ Ի՞նչ էր արգելվում և ի՞նչ էր թույլատրվում շաբաթ օրը։ Ինչո՞ւ Քրիստոսն օրինակ բերեց Դավթին և ովքե՞ր իրավունք ունեին ուտելու Առաջավորության հացը։ Ո՞րն է դասական փարիսեցիությունը և արդյո՞ք կարիքավորին չօգնելը չարիք գործել է։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Ղևիի կոչումը, վեճ ծոմապահության մասին (5:27-39)Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 27-39-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուս մաքսավոր Ղևիին կանչում՝ հետևելու Իրեն, ինչպես նաև օրինակներ բերում հին ու նոր կտորների, հին ու նոր գինու և տիկերի մասին։ Ո՞վքեր էին մաքսավորները և ինչո՞ւ էին ատելի հրեա հասարակության կողմից։ Ի՞նչ վայր է Եկեղեցին և ո՞վ կարող է Սուրբ Հաղորդություն ստանալ։ Ե՞րբ է պետք ծոմ պահել և ինչո՞ւ համար։ Ինչպե՞ս կարելի է մկրտվել, դառնալ քրիստոնյա, բայց չփոխվել ու մնալ նույն «հին» մարդը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Բորոտի և անդամալույծի բժշկությունը (5:12-26)Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 12-26-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուսը բժշկում բորոտ և անդամալույծ մարդկանց և թե ինչպես է Նրա համբավն ավելի ու ավելի տարածվում։ Ի՞նչն է ավելի կարևոր աղոթքի ժամանակ։ Ինչպե՞ս կարող է մեր հավատքն ու աղոթքն օգնել մեր հարազատներին։ Ո՞ւմ է պատկանում մեղքերը ներելու իրավունքը։ Արդյո՞ք մենք փառաբանում ենք Աստծուն աղոթքի պատասխանը ստանալուց հետո։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Ձկնորսներից՝ առաքյալներ (5:1-11)Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 1-11-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը Գեննեսարեթի ծովակի ափին, նավակի վրա նստած, ուսուցանում էր ժողովրդին, ապա օգնեց ձկնորսներին առատ ձուկ որսալ և դիմելով Սիմոնին՝ հորդորեց չվախենալ, քանի որ նա այսուհետ պետք է մարդկանց որսա կյանքի համար։ Ինչպե՞ս դուրս գալ անձնական ջանքերի ձախողումից և վստահել Աստծուն։ Արդյո՞ք որևէ մեկը անարժան է Աստծո ողորմությանը։ Ինչպե՞ս համատեղենք աշխարհիկ, առօրյա զբաղմունքները հոգևոր առաքելության հետ։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Զանազան բժշկումներ (4:31-45)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 31-45-րդ համարներում Հիսուս զանազան բժշկություններ է կատարում, մարդկանց միջից չար դևեր ու պիղծ ոգիներ դուրս բերում։ Դևերը Նրան ճանաչում էին իբրև Աստծո Որդի, բայց Հիսուս պապանձեցնում, լռեցնում էր նրանց, որպեսզի դեռ չբացահայտվեր Իր ով լինելը։ Ինչո՞ւ էր Քրիստոսը լռեցնում դևերին, ո՞րն է Աստծո արքայությունը, ինչո՞ւ ենք ուզում մոտ լինել Տիրոջը կամ փախչում սեփական անձից, և արդյո՞ք օգնություն ստանալուց հետո շարունակում ենք ծառայել Տիրոջը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուս Նազարեթի ժողովարանում (4:14-30)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 14-30-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է Քրիստոս քարոզում Նազարեթի ժողովարանում, փառավորվում ներկաների կողմից, ապա այդ նույն համայնքի կողմից մերժվում ու գահավիժման տարվում։ Ի՞նչ է նշանակում ապրել հոբելյանական տարվա մեջ՝ արժևորելով հողը որպես Աստծուց տրված ժառանգություն, և ինչո՞ւ է Քրիստոսը հեռանում մեզնից, երբ մերժում ենք մեր թերությունները բացահայտող ճշմարտությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի փորձությունը անապատում (4:1-13)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 1-13-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է սատանան Հիսուսին 40 օր փորձում անապատում՝ գայթակղելով Նրան և երեք տարբեր փորձություններ առաջարկելով։ Ինչպե՞ս է Քրիստոսը հիշեցնում, որ պետք չէ Աստծուն փորձել, և ինչպե՞ս մենք ինքներս կարող ենք Աստծո զորությամբ դիմակայել մեր կյանքի անդադար փորձություններին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի մկրտությունը և ազգաբանությունը (3:21-38)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 21-38-րդ համարներում ներկայացվում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից: Հիսուս մկրտվեց, թեպետ ոչ մի մեղք չէր գործել, մկրտվեց, որպեսզի չտարբերվի, չառանձնանա մյուսներից, մկրտվեց, որպեսզի իր խոնարհությունը ցույց տա. Ավետարանական հատվածը մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և բանտարկումը (3:10-20)Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 10-20-րդ համարներում շարունակվում է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը: Ինչ հրահանգներ էր նա տալիս մաքսավորներին ու զինվորներին, ինչ նկատի ուներ ասելով՝ ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց կգա ինձնից ավելի զորավոր մեկը, որի կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ լինի ու նա ամենքիդ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |











