|
Միքայել Մկրտչյան«Ես կարողանում եմ ստեղծագործել միայն Հայաստանում, որովհետև Հայաստանը արարելու երկիր է»: Միքայել Մկրտչյանը կարծում է, որ փայտի, քարի ու երկաթի վրա կատարած իր աշխատանքներում ակնառու է պարզ հայ մարդու մտածողությունը, ազգային ավանդույթն ու ժամանակակից աշխարհայացքը: |
|
|
Արփի Ավդալյան«Տիեզերքը՝ հայկական զարդանախշերով»: Այսպես է նկարագրում նկարիչ, մոդելյոր Արփի Ավդալյանն իր ասեղնագործ աշխատանքները: |
|
Արմեն ՂազարյանԳարեջրագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի, այսօր հայկական արտադրության գարեջուրը նոր վերելք է ապրում: Երևանյան գարեջրի ակադեմիան այդ վերելքի վառ արտահայտություններից է: Հայկական գարեջրի մասին մեզ պատմում է Գարեջրի ակադեմիայի հիմնադիրներից Արմեն Ղազարյանը: |
|
Վարուժան Մուրադյան«Փորձում ենք վերականգնել հայկական գինեգործության ավանդույթները: Բայց որպեսզի Հայաստանը դառնա գինի արտահանող առաջատար երկիր, պետք է շատ աշխատել, կա՛ն բոլոր պայմանները՝ լավ հող, ջուր, արև, խաղող, կամք և աշխատանք սիրող մարդ: «Վան Արդիի» հաջողության գրավականը հենց սա է»,- ասում է Վարուժան Մուրադյանը: |
|
Վահե ԹիլբյանՎահե Թիլբյանը Եթովպիայից է: 2015 թվականին Եվրատեսիլի բեմում Հայաստանը ներկայացնող համարում նվագելուց հետո նա որոշում է տեղափոխվել հայրենիք... |
|
Տիրան Բաղդադյան
Գուրմե Դուրմե հայկական շոկոլադը արդեն հայտնի ու սիրված է հայաստանցի գնորդների կողմից: Շոկոլադն ամբողջությամբ պատրաստվում է Հայաստանում:
Սփյուռքից Հայաստան տեղափոխվելուց հետո Տիրան Բաղդադյանը որոշում է շոկոլադի արտադրություն հիմնել և, քանի որ արդեն հայկական շոկոլադի մի քանի արտադրողներ կային, պետք էր տարբերվել: Դա նրան հաջողվում է: «Պետք է աշխարհին ապացուցել, որ հայ արտադրողը կարող է մրցունակ լինել նաև դրսի շուկայում, միայն այդ դեպքում կարելի է խոսել հաջողված բիզնեսի մասին»,- վստահ է Տիրանը:
|
|
Կարեն ԱղիկյանԿարեն Աղիկյանը մասնագիտությամբ շինարար է: Մի օր պատահաբար մետաղալարով աթոռ է պատրաստում, ու հասկանում, որ սովորական լարերի օգնությամբ կարելի է հետաքրքիր պատկերներ ստանալ: Նրա քանդակները զգացմունքային են, թեմաները՝ համամարդկային, բայց հայկական ձեռագիրն ակնհայտ է: |
|
Արմեն ԿիրակոսյանԱրևային էներգիայով հոսանք ստանալու մշակույթն այսօր լայն տարածում ունի եվրոպական տարբեր երկրներում: «Հայաստանն այս բնագավառում նույնպես կարող լավ արդյունքներ ունենալ»,-ասում է Արմեն Կիրակոսյանը: Նա ընկերների հետ միասին զբաղվում է արևային էներգիայի օգնությամբ տաքացուցիչների արտադրությամբ: |
|
Նշան Հակոբ Փափարյան
Նշան Փափարյանը Հայաստան է տեղափոխվել Միացյալ Նահանգներից: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կինո, սցենար և մոնտաժ է դասավանդում:
«Շատ եմ ուզեում, որ երեխաներս ծնվեն ու մեծանան Հայաստանում և չունենան ազգային ինքնությունը պահելու այն խնդիրները, որ ես եմ ունեցել»:
|
|
Տ. Առնակ քահանա Հարությունյան
«Պսակադրության ժամանակ նորապսակներին կոչ եմ անում սերը շաղախել ներողամտությամբ, բարեհոգի լինել միմյանց նկատմամբ առանց ներողամտության, անհնար է»:
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Տ. Առնակ քահանա Հարությունյանին:
|
|
Գայանե Միքայելյան. բատիկի վարպետՀայաստանում տեքստիլ գեղանկարչության՝ բատիկի ոչ միայն սիրահարներն են շատ, այլև՝ վարպետները: Թեև արվեստի այս տեսակը Հայաստան է եկել Հեռավոր Արևելքից, բուն հայկական չէ, սակայն այսօր այն պատրաստվում է նաև Հայաստանում՝ հայկական մոտիվներով, հայ վարպետների կողմից: |
|
Արտակ ԶաքարյանՀայկական հաճարենու փայտ, հայ վարպետների ու դիզայներների աշխատանք. Actic toys էկոլոգիապես մաքուր խաղալիքները պատրաստված են Հայաստանում: Մտահղացման հեղինակը և արտադրության ղեկավարը մեր հաղորդկան հերոսն է՝ Արտակ Զաքարյանը: |










