|
Արփի ՌուստամյանԱրծնապակու արհեստը տարածված է շատ երկրներում: Այսօր դրանով զբաղվում են նաև հայ վարպետները՝ կիրառելով հայկական զարդանախշերը: Մասնագիտությամբ երաժիշտ Արփի Ռուստամյանն արդեն մի քանի տարի է՝ երաժշտությունը և արծնապակու արհեստը համատեղում է: «Ինձ ոգեշնչում են հին վարպետները և նրանց գործերը, իմ բոլոր աշխատանքներում հայկական շունչ կա»,-ասում է Արփին: |
|
Մինեհ ՄինասյանՄինեհ Մինասյանը Հայաստան է եկել Պարսկաստանից: Հայրենադարձ իրեն չի համարում, որովհետև, ինչպես ինքն է ասում, բոլոր կարևոր որոշումները կայացրել է Հայաստանում. կրթութուն է ստացել այստեղ, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: Վստահ է, որ Հայաստանում առկա բոլոր թերությունները խնդիրներ են, որոնք պարզապես պետք է հաղթահարել: |
|
Շահե ՀարությունյանՇահե Հարությունյանը տարիներ առաջ եկել է Հայաստան ուսանելու, ապա՝ վերադարձել: Բայց հայրենիքի հանդեպ կարոտը նրան նորից հետ է բերել: Տուն է կառուցել սարերի մեջ՝ Արագածի փեշին, ծառեր տնկել ու անվանել «իր փոքրիկ Հայաստանը»: Վստահեցնում է, որ Հայաստանը միակ տեղն է, որտեղ կարող է ապրել: |
|
Լինա ԳագիկյանԱսեղնագործություն երկաթի վրա: Այսպես կարելի է անվանել Լինա Գագիկյանի աշխատանքները: Ասեղով երկաթի վրա պատկերներ և ավանդական զարդանախշեր դրոշմելուց և ծծումբով վերամշակելուց հետո ստացվում են հնություն հիշեցնող զարդեր: |
|
Անուշ Ղուկասյան. կավագործ
Անուշ Ղուկասյանը երկխոսում է կավի հետ, կավի հետ աշխատանքը նրա համար պայքար է ու փնտրտուք: Երբ գտնում է փնտրածը, պայքարն ավարտվում է:
Վերջերս Անուշը կավագործության մեջ նոր աշխարհ է բացել՝ պատրաստում է զարդեր:
|
|
Տ. Միքայել քահանա Նուրիջանյան
«Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքի ընթացքում պետք է անցնի 4 աստիճաններով՝ զղջում, մեղքերի թողություն, ապաշխարհություն և հաղորդություն: Քրիստոնյային աշխարհավայել կյանքով պիտի գնանք առ աստված»
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Տ. Միքայել քահանա Նուրիջանյանին:
|
|
|
Այլ կերպ
Սոֆյա Խաչատրյանը, Անահիտ Հակոբյանը և Էլինա Մելիքյանը 2014 թվականին որոշեցին արտադրել «Այլ կերպ» հայերեն, ինտելեկտուալ սեղանի խաղ, որն այսօր արդեն մեծ տարածում ունի երիտասարդների շրջանում: «Այլ կերպին» հետևեց «Այլ կերպիկը» երեխաների համար, ապա՝ «Մեկ շնչովն» ու «Զիլ զառը»:
Սկզբում դա ընկերների համար պարզապես հոբբի էր, հետո դարձավ նախագիծ, այժմ նաև փոքրիկ բիզնես է, որին հիմնադիրները սիրով ու ջերմեռանդությամբ են վերաբերվում:
|
|
Արամ ՕհանյանԱրամ Օհանյանի` պոլիմերային կավից պատրաստված տիկնիկներն ավելի շատ քանդակների են նման: Դրանք զգացմունքային են, միմիկայով հարուստ: 30 օրինակից բաղկացած հավաքածուի մեջ հայտնի ու անհայտ մարդկանց պատկերող տիկնիկներ են՝ իրենց բնորոշ հագուստներով և աքսեսուարներով: |
|
Վիկտորիա Ռիեդո
Վիկտորիա Ռիեդոն մինչև 26 տարեկանն ապրել է Հայաստանում, հետո ամուսնացել է և տեղափոխվել Շվեյցարիա: 25 տարի հետո վերադարձել է հայրենիք: Բեմի նկարիչ է երևանյան թատրոնների տարբեր ներկայացումներում: «Մի օր ես ուղղակի որոշում կայացրեցի վեր կենալ ու գալ Հայաստան: Ընդմիշտ»,-ասում է Վիկտորիան:
|
|
Նունե ՄալաքյանՆունե Մալաքյանը միատեղելով արծաթն ու արծնապակին, օգտագործելով հայկական ավանդական զարդանախշերը և գունային նոր լուծումներ՝ փորձում է վերականգնել արծնապակու (տաք էմալ) արհեստը, նոր շունչ տալ դրան: «Ուզում եմ, որ այդ զարդերը կրենք ու հպարտանանք մեր ժառանգությամբ»,-ասում է Նունեն, ցուցադրում արծնապակուց զարդեր ստանալու տեխնիկան և իր աշխատանքները: |
|
Արմիգ ՓանոսյանԱրմիգը Հայաստան է տեղափոխվել Լիբանանից: «Դեպի տուն վերադարձը լուծում է ինքնաճանաչողության խնդիրը, և եթե հստակ որոշումով եք գալիս հայրենիք, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»,-ասում է նա: Չնայած դեռ որոշ դժվարություններ կան հայաստանյան առօրյային հարմարվելու առումով, արդեն իրականացրել է իր վաղեմի երազանքը և ամենակարևորը՝ ունի Հայաստան, որ տուն է: |
|
Տ. Պարթև քահանա Մուրադյան«Ողորմածությունը սեր է, շնորհ և բարի կամքի դրսևորում»: |










