|
Ամանորյա զարդարանքներԱմանորն անհնար է պատկերացնել առանց տոնածառի և տոնական խաղալիքների: Ձեռագործ աշխատանքի հայ վարպետներն առաջարկում են նորարարություններ: Թաղիքե խաղալիքներ, տարբեր նյութերից պատրաստված տոնածառներ և տոնական լուսատնակներ են պատրաստում Լալա Մնեյանը, Սոնա Ռամազյանը, Էռնեստ Ոսկանյանն ու Մարիամ Հակոբյանը: |
|
Գրեյս Բարդակչյան«Այն, ինչ այսօր ունեմ ՝ ընտանիք, մասնագիրություն, ընկերներ, այստեղ եմ ձեռք բերել, չեմ պատրաստվում այլ տեղ գնալ»: Գրեյսը ընտանիքով Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից, դեռ 1990-ականներին: Մասնագիտությամբ երաժիշտ է, այստեղ մասնագիտացել է անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանության մեջ: |
|
Նաիրա Մխիթարյան
Հայկական լեռնաշխարհը գորգագործության հայրենիքներից մեկն է, արվեստի այս տեսակը շարունակում է զարգանալ նաև մեր օրերում:
Մենք հյուրընկալվել ենք նկարիչ, դիզայներ Նաիրա Մխիթարյանին:
|
|
Րոֆֆի ՊետրոսյանՐոֆֆի Պետրոսյանը կես հայ է, կես ամերիկացի: Կիսատ լինելու զգացողությունը մշտապես նրա հետ է եղել: 31 տարեկանում որոշում է գալ Հայաստան և հասկանալ՝ ինչ է նշանակում լինել հայ: Արդեն 4 տարի է Հայաստանում է, ճամփորդել է հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք ու բացահայտել իր պատմությունը, որը ցանկանում է փոխանցել իր երեխաներին: |
|
Կարինե ԱվետիսյանԿարինե Ավետիսյանը մասնագիտությամբ քիմիկոս է: Արվեստի հանդեպ սերը նրան մղել է յուրօրինակ զարդերի պատրաստման. սովորական շղթաների և քարերի համադրությամբ ստեղծվում են վզնոցներ, թևնոցներ, կրծքազարդեր: |
|
Սերգեյ ԹովմասյանԴերասան Սերգեյ Թովմասյանը սոճու փայտից պատկերներ է ստանում, որոնք կարծես շնչում են ու շարժման մեջ են: Թեմաները հայկական են ու համամարդկային: «Ես ավելի շատ սիրում եմ հայկական թեմատիկան իմ գործերում, որովհետև իմ արմատներն այստեղ են, ոչ մի այլ տեղում ես չեմ կարող այսպիսի գործեր ստեղծել»,- ասում է Սերգեյը: |
|
Տ. Շավարշ քահանա Սիմոնյան«Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է: Որտեղ աղոթք կա, այնտեղ եկեղեցին շնչում է ու ապրում»: Մեր նկարահանող խումբը մեկնել է Դիլիջան, հյուրընկալվել տեղի հոգևոր հովիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանին: |
|
Արմինե ԽաչատրյանՀայկական հնագույն ասեղնագործության մասին վկայում են մատենագիրներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին: Հայտնի են և մինչև մեր օրերը հասել են Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթապի, Վանի ասեղնակարերը: Այսօր ասեղնագործ վարպետները փորձում են շարունակել հայկական ասեղնագործության ավանդույթները: Ասեղնագործ վարպետ Արմինե Խաչատրյանը կարծում է, որ հայ ասեղնագործներին հասած հարուստ ժառանգությունը կարելի է դարձնել արվեստի զարգացող ճյուղ Հայաստանում: |
|
Գրիգոր Ջանոյան«Գրին աջե» հասարակական կազմակերպությունը 2015թ.-ին Արմավիրի շրջանի Ապագա գյուղում հիմնել է Աքվա փոնիքս (aqua ponics) ջերմոցը, որը միակն է Հայաստանում և տարածաշրջանում, որ բանջարեղեն է աճեցնում ջրի վրա: Ջերմոցի հիմնադիրներից Գրիգոր Ջանոյանը կարծում է, որ նման եղանակով բանջարեղենի աճեցումը թույլ է տալիս ունենալ էկոլոգիապես մաքուր սնունդ: Ինչպես ցանկացած նորարարություն, այն դեռ ճանապարհ ունի անցնելու, բայց ջերմոցն արդեն եվրոպական «Աքվա փոնիքս» միության անդամ է: |
|
Տ. Հովակիմ քահանա Հարությունյան«Հաղորդությունը եկեղեցու յոթ սրբարար խորհուրդներից չորրորդն է, որը հաստատել է Հիսուս, Վերջին ընթրիքի ժամանակ»: Ի՞նչ դեր ունի հաղորդության խորհուրդը անհատի և համայնքի կյանքում՝ պատմում է Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը: |
|
Նունե Մալաքյան, Արտեմ ԹադևոսյանՆունեն և Արտեմը երկար տարիներ Մոսկվայում ապրելուց հետո որոշում են վերադառնալ Հայաստան: Կարճ ժամանակ է պահանջվում հայկական իրականության մեջ ներգրավվելու համար: Հայաստանում Նունեն թողնում է ակնաբույժի իր մասնագիտությունը և սկսում զբաղվել ակնապակու արվեստով, Արտեմը՝ չրի արտադրությամբ: «Մեզ համար կարևոր է մասնակցել երկրի կառուցմանը, որտեղ մեր երեխաներն են ապրելու, մենք դրա՛ համար ենք եկել Հայաստան»,-ասում են ամուսինները: |
|
Նոնա Մելքոնյան. տիկնիկագործՆոնա Մելքոնյանի պատրաստած տիկնիկները թղթից են («պապյե մաշե»), բայց խոսուն են ու զգացմունքային: «Ես բարձրաձայն զրուցում եմ նրանց հետ աշխատելիս, այդ պատճառով նրանք տարբեր են ու չեն կրկնում մեկը մյուսին»: |











