Արևագալի ժամերգություն


Արեւագալի ժամերգություն կատարվում է Մեծ Պահքի օրերին, առավոտ կանուխ, ժամը 7.30-ին: Այն հաստատվել է դեռ 7-րդ դարում` Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի օրոք: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետն այսպես է բնութագրել Արեւագալի ժամերգությունը. Սքանչելի, խորհրդալից գաղափար կա սրա մեջ` աղոթքով ողջունել արեւի ծագելը երկրի վրա, աղոթքով զգալի լույսը տեղափոխել հոգեկան աշխարհի մեջ` հոգեպես բացվելով իմանալի լույսին»: Այս ժամերգությունը Հիսուսի Հարությունն ու աշակերտներին երեւալն է խորհրդանշում: Այստեղ նույնացվ

Ավագ հինգշաբթի


Քառասնօրյա պահեցողությունից, զղջումից, ապաշխարությունից հետո եկեղեցին մտնում է մի շրջան, երբ պետք է անդրադառնա Հիսու Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին` հաղորդության խորհրդի հաստատմանը, ոտնլվային, մատնությանը, չարչարանքներին և խաչելությանը: Ավագ շաբաթվա օրերը հագեցած են ծիսական-արարողակարգային կյանքով, բայց ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Ոտնլվայի և Սբ. Հաղորդության խորհուրդը ներկայացնում է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Սուրբ Էջմիածնի սիրով


Տեր Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունը մանկավարժական է: Երևանի մանկավարժական տեխնիկումի առաջին սփյուռքահայ ուսանողն էր: Սիրելի հայրենակցի` Վազգեն Վեհափառի օրինակին հետևելով ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Սուրբ Էջմիածնի սիրով». հոգևորականի ու հավատավոր մարդու կյանքի շրջադարձների մասին է պատմում Ռումինիայի հայոց թեմում ծառայող բազմավաստակ հովիվ-վարդապետը:

Կլինիկական մահ


Հաղորդման համառոտ նկարագիրը ՝ Ընդունված է համարել, որ մահը կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարն է: Կյանքի և մահվան սահմանագծում կա մի վիճակ, որ կոչվում է կլինիկական մահ: Մահվանից հետո կյանք վերադառնալը հազվադեպ է պատահում: Կլինիկական մահ տարած բոլոր մարդկանց նկարագրությունները գրեթե նույնն են՝ մութ թունել, սպիտակ առկայծող լույս, մահացածների հետ հանդիպում...
Կլինիկական մահ տարած բժիշկ Արթուր Հակոբյանը լավ հիշում է մի քանի րոպե տևած ֆանտաստիկ զգացողությունները: Տ. Կյուրեղ քահանա Տալյանն էլ համոզված է, որ մահը սարսափելի կլիներ, եթե հարության հույսը չունենայինք: