|
|
Տավուշից ՏահույսՏավուշի թեմում սոցիալ-տնտեսական, կրթական ու հոգևոր-մշակութային բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ի՞նչ դերակատարում ունի Տավուշի կյանքում Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը կամ Հաղարծին համալիրի տարածքում գործող մուրաբաների արտադրությունը, ինչպե՞ս է ապրում, ստեղծում ու սահման պահում տավուշցին: Մեր նկարահանող խումբն այցելել է Տավուշի թեմ: |
|
Հաղարծնի շաբաթ«Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի մասին պատմում են փառատոնի մասնակիցները: Հաղարծնի ժառանգությունը վերարժևորելու կարևորությունն է շեշտում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
Գարեգին Հովսեփյան կաթողիկոս
Մայր Աթոռի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 60-ամյա գիտական, գրական ու հոգևոր գործունեությունը բացառիկ է: Գարեգին Հովսեփյանի ջանքերով են փրկվել և այսօր Մատենադարանում են պահվում են եզակի ձեռագրեր: Նա է բացահայտել Թորոս Ռոսլինի արվեստը, հիմնադրել հայ արվեստաբանության մի քանի ճյուղեր: Առաջինն է, որ քննության առարկա է դարձրել հայկական գմբեթավոր տաճարների հնագույն նմուշները, մահարձանները, իսկ պատմության ընթացքում ոչնչացված ճարտարապետական շատ նմուշների մասին այսօրվա մեր պատկերացումը հիմնված է միայն նրա հաղորդած տեղեկությունների վրա:
Գարեգին Հովսեփյանի ներկայությունը և քարոզը մահապարտների գնդում վճռորոշ նշանակություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտում:
|
|
Աղոթքի ուժը
Հաղորդման հերոսը Տեր Մամբրե քահանա Քուզույանը 60 տարուց ավելի քահանայական սպասավորության մեջ է: Նրա հովվական կյանքում շատ են եղել դեպքեր, երբ աղոթքի շնորհիվ իր հոգևոր հոտից շատերը տևական ծանր հիվանդություններից առողջացել են: Տեր հայրը խորհուրդ է տալիս երբեք չվարանել աղոթելու համար:
|
|
Վերափոխման տոնՈ՞րն է Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնի խորհուրդը: Ինչպե՞ս են դա ապրում մեր հերոսները՝ խաղողագործ Ռուբիկ Թովմասյանը և Լևոն սարկավագի մայրը՝ տիկին Գայանեն: Տոնի աստվածաբանական մեկնությունը ներկայացնում է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: |
|
ՊայծառակերպությունՈրն է Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը, այսօրվա մարդուն փոխանցվող պատգամը: Ինչպես են Վարդավառը նշում տավուշցիները, ինչպես են կարողացել պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել ազգային ու եկեղեցական ավանդույթները: |
|
Տուր ինձ, Տեր…Շատերս ենք առօրյա կյանքում խնդրում մեր մտերիմներին` աղոթել մեզ համար: Խնդրում ենք, որովհետև հավատում ենք ուրիշի համար աղոթքի զորությանը: Հրայրի և Քրիստինեի առաջնեկը՝ Գևորգը, ծնվեց նրանց ամուսնությունից 12 տարի անց: Հրայրը սիրում է անդրադառնալ իր կյանքի այդ դրվագին՝ ինչ հրաշք տեղի ունեցավ և անծանոթ մարդկանց աղոթքներով կատարվեց իր ընտանիքի նվիրական երազանքը: |
|
Սուրբ Հարության խորհուրդըՀռիփսիմե Ստեփանյանը, Մխիթար Բալայանն ու նրանց 4 զավակները հաճախում են Ջրվեժի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տաղավար տոներից ամենասիրելին սուրբ Զատիկն է, որտեղ էլ լինեն, տոնում են ողջ ընտանիքով: «Սուրբ Հարությունը կամ Սուրբ Զատիկը քրիստոնյայի ընտանեկան կյանքի առանցքն է»,- ասում է Կաթողիկե եկեղեցու հովիվ Կյուրեղ քահանա Տալյանը և հորդորում ապաշխարությամբ մերձենալ Փրկչի Հարության խորհրդին: |
|
Նարեկացին աշխարհի համարՇուրջ հազար տարի առաջ Նարեկավանքում գրվում է մի ստեղծագործություն, որի պաշտամունքը աննախադեպ է համաշխարհային գրականության պատմության մեջ: Այն կարելի է համեմատել միայն սուրբ գրքերի հետ, բայց, ի տարբերություն դրանց, հեղինակը ոչ մարգարե է, ոչ առաքյալ: Սակայն գրեթե ութ հարյուր տարի Մատյանը չի ունեցել ոչ մի թարգմանություն, այդ թվում` աշխարհաբար: Դրությունը կտրուկ փոխվել է քսաներորդ դարում: |
|
Անկախության 25-ամյակի զորահանդեսըԱրդեն երկրորդ անգամ Անկախության տոնի զորահանդեսին մասնակցում է նաև Զինված ուժերում սպասավորող հոգևորականների գունդը: Այսօր Հայաստանի և Արցախի ԶՈՒ տարբեր զորամասերում շուրջ 70 հոգևորական է սպասավորում: |
|
Աստվածամուխ Գեղարդ
Ի՞նչ ճանապարհ են անցել Աստվածամուխ սուրբ Գեղարդի մասունքները, որտե՞ղ են հայտնվել: Աշխարհում քանի՞ Գեղարդ կա: Դրանցից ո՞րն է իրականը, ի՞նչ է այդ մասին վկայում պատմությունը:
Լրագրող Արա Գալոյանը «Աստվածամուխ Գեղարդը» թեմայով դասախոսություն է կարդում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար:
|
|
|
Սուրբ Հարությանն ընդառաջՀիսուս Քրիստոսի Հարության տոնը հաղորդման հերոսների համար ստեղծագործելու առիթ է: Մեծ Պահքի Միջինքից հետո նրանք սկսում են Սուրբ Հարության տոնին նվիրված իրեր պատրաստել, որոնցով զարդարում են տունն ու զատկական սեղանը: Լալա Մնեյանը, Սիլվա Քալաջյանը և Զառա Հարությունյանը ցուցադրում են տեխնիկան, որով ստեղծագործում են: |









