|
|
ԳավազանակիրԱմենայն հայոց կաթողիկոսի կողքին գրեթե ամենուր մենք տեսնում ենք սպասավոր հոգևորականի, որ պահում է հայրապետական գավազանը: Ո՞վ է գավազանակիրը, ինչպե՞ս է ընտրվում, ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունի: Պատմում են Մայր Աթոռում գավազանակրի ծառայություն իրականացրած հոգևորականները: |
|
|
Պատուհան դեպի երկինքՀաղորդումը Հայ եկեղեցու միանձնուհիներից մեկի դիմանկարն է: Նելլի Հարությունյանն ապրում է Հառիճավանքում: Իր ապրումների ու կենսակերպի մասին Նելլին մեզ պատմում է՝ շարունակելով իր սիրելի զբաղմունքը՝ սրբանկարչությունը: |
|
|
ԶոհաբերությունՈ՞րն է զոհաբերության քրիստոնեական իմաստը: Ի՞նչ կարելի է զոհաբերել և հանուն ինչի՞: Զոհաբերության ի՞նչ ընկալումներ կան մեզանում: Մեկնաբանում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը: |
|
|
Մարդն ԱստծոԱպարան քաղաքի ծխական համայնքն անկախ Հայաստանի ամենահին և ամենազորավոր հոգևոր համայնքներից է: 1990-ականներին այն հիմնադրել է Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանը: Նա մասնագիտությամբ ճարտարապետ էր, կնոջն ու երեխաներին թողնելով Երևանում` Էդվարդ Ֆրանգուլյանը տեղափոխվում է ծննդավայր` Ապարան, և շուրջ տասը տարի նվիրվում տեղի համայնքի կայացմանը: Նրա ջանքերով է նորոգվում Ապարանի 4-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին: Հաղորդման ընթացքում Էդվարդ սարկավագի մասին հիշում են աշակերտները, Ապարանի ներկայի հոգևոր հովիվը, Ֆրանգուլյանի այրին: |
|
|
Հոգևոր ԱրարատԱրարատյան հայրապետական թեմի Արարատ» հոգևոր միությունը հիմնադրվել է 1989թ-ին, երբ ներկայիս Վեհափառ Հայրապետը՝ այդ տարիների ԱՀԹ առաջնորդական փոխանորդը, երիտասարդաց միություն հիմնեց: Այժմ Արարատը» հոգևոր ու սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում: Միությունը նախաձեռնում է պարբերական ուխտագնացություններ Հայաստանի սրբավայրեր, ինչպես նաև Ավետյաց երկիր` Երուսաղեմ, ունի համանուն երգչախումբ ու պարի խումբ: Միության հովվի` Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ ամեն երեքշաբթի հավատացյալները Ս. Սարգիս եկեղեցում խոկման արարողության են մասնակցում: Արարատի» անդամներին պարբերաբար կարելի է տեսնել մանկատներում, հատուկ դպրոցներում, անապահով ընտանիքներին օգնելիս : 2013-ի հունվարին Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արարատ» հոգևոր միությանը հանձնել է Հայկյան» մրցանակ:
|
|
|
Աղոթք նկարի մեջՄայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանն իր կյանքն առանց նկարչության այլևս չի պատկերացնում: Նկարելն ինձ համար աղոթքի պես բան է,- ասում է վարդապետը, -ինքնակետրոնացման ու Բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս»: Հայր Ներսեհը ծնվել է Թիֆլիսում: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Մայր Աթոռի թանգարանների տնօրեն, ապա` Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի Հայրապետական պատվիրակ: Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել Եվրոպայից հետո Հաղարծնի հինավուրց վանքում ծառայությունը: Հենց այստեղ է ծնվել նրա առաջին աղոթքը` նկարի մեջ: |
|
|
Մասունք և գիտությունՍրբերի և սրբազան մասունքների հանդեպ հավատացյալ մարդու վերաբերմունքը նույնքան հին է, որքան քրիստոնեությունը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, սակայն, եղել են իրադարձություններ, որոնք ստիպել են փոխել վերաբերմունքը մասունքի հանդեպ: Գիտությունն իր հերթին փորձել է վճռորոշ դեր ունենալ այդ հարցում` հաճախ առաջարկելով իր ծառայությունը` ստուգել մասունքների իսկությունը… Հավատի և գիտության հարաբերությունները սրբազան մասունքների շուրջ մեկնում և բացատրում են Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, հնագետներ Արտակ Գնունին և Իգիթ Ղարիբյանը:
|
|
|
Տաթևի հոգևոր զարթոնքըՏ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին... |
|
|
Եկեղեցին և Ցեղասպանության ճանաչումըԱմեն տարի՝ ապրիլի 24-ին Հայ եկեղեցու մատուցվում է հատուկ Պատարագ: Այդ օրը հայ ժողովուրդն աղոթում է, որ ոչ մի տեղ այլրս չկրկվի նման ողբերգություն: |
|
|
ՏյառնընդառաջՀաղորդումը ներկայացնում է Տյառնընդառաջի տոնի խորհուրդն ու ազգագրական հիմքը: Մասնակցում են Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանն ու ազգագրագետ Գոհար Ստեփանյանը:
|
|
|
Չավարտվող ԱվարայրՄայր Աթոռի միաբաններ Տ. Շահե աբեղա Անանյանն ու Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը ներկայացնում են Վարդանանց պատերազմի և Ավարայրի խորհուրդը ժամանակի հոլովույթում: Ո՞րն էր Ավարայրի խնդիրը 5-րդ դարում և դրանից հետո: Ի՞նչ արժեքներով էին ոգեկոչվում Վարդանանց զինվորները: Կա՞ այսօր մեզանում ժողովրդի գիտակցված գոյության, պետականության պահպանության, ինչպես նաև սերնդների դաստիարակության խնդիր այդ արժեքների շուրջ: |
|
|
Սարկավագ հրետանավորըԱրցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը: |