Գնալով ավելի դժվար է դառնում
պոեզիա գրել
կամ ապրել` հայացքդ աշնան նուրբ շողին
կամ Ավետարանի
բացված էջերին: Գնալով ավելի դժվար է քայլել
փողոցում, ուր չկան ծանոթ բարեկամներ,
և ամեն մի խոսք,
ամեն լռություն
դառնում է չարագուշակ
մոռացության քող..:
Ինչո՞ւ է գնալով դժվարանում ստեղծագործելը, ինչո՞ւ է դժվարանում իսկական պոեզիայի ու արվեստի ընկալումը, ինչո՞ւ է մարդը հեռանում գրականությունից, արվեստից, բարձր արժեքներից: Մարդկայինի ճգնաժամի, պոեզիայի և իրականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Ռոբերտ Խարազյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2013-06-01T04:06:24+04:00
Telecast type: Հաղորդաշար