Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունը


Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա գրված գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության իրողությունն ու ծրագրված իրագործումը:

 

Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը թարգմանվել է հայերեն


Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի մենագրությունը ինը տարիների հետազոտական պրպտումների արդյունքն է: Հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողության և պատմական տրավմայի հաղթահարման մեխանիզմները, Մեծ եղեռնի հիշատակության արարողությունների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը: Թեմաներից շատերին հեղինակը տարբեր հարթակներում ու գիտական հանդեսներում անդրադարձել է հոդվածներով: Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը լույս է տեսել անգլերենով, այժմ ընթերցողի սեղանին է նաև հայերեն հրատարակությունը:

 

Վերժինե Սվազլյանը պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակել


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված ավելի քան կես միլիոն թրքախոս և հայերեն չիմացող հայերի հաղորդակցության միջոցը։ Այդ լեզվով են թարգմանվել համաշխարհային դասականների ու ժամանակի հայտնի հեղինակների գործեր։

 

Երիտթուրքական կառավարությունը երեխաներին բռնի ձուլման քաղաքականություն է իրականացրել


Նրանց նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական ընտանիքներին այն բնակավայրերում, որտեղ հայկական տարրը բացակայում էր։

 

Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության որբերի՝ աշխարհում միակ թանգարանը


Թանգարանում որբերի կյանքին նվիրված իրեր են, վավերագրեր, լուսանկարներ և որբացուցակներ: Բակի խորքում տեղադրված է Մարիա Յակոբսենի հուշաքանդակն ու տապանաքարը՝ «հայ որբերի մայր» արձանագրությամբ: Մյուս կողմում ցնցոտիներով հայ որբերին պատկերող քանդակաշարն են։ Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքը հիմնվել է 1920 թվականին, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի նախաձեռնությամբ որպես ապաստարան՝ հայ որբերի համար։

 

Ապրիլի 24-ի հոգեհանգստի արարողություններին փոխարինել է բարեխոսության կարգը


Հայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս, հավատացյալները խնդրում են Հայոց Ցեղասպանության նահատակների բարեխոսությունը Հայաստանի, հայության, այդ թվում՝ 21-րդ դարում հայրենազրկված արցախահայերի համար: 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, շրջափակումը, բռնի տեղահանությունը ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են՝ 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և մշակութային եղեռնը միջազգային իրավունքում սահմանված է որպես ցեղասպանություն։

 

Հիբրիդային պատերազմ ՀՀ դեմ. Առաջին ճակատը՝ Հայ եկեղեցի


Ապրիլի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է այցելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկում հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող հարցեր։ Դրանից մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակում է 2026թ. իր նախընտրական ծրագիրը, որում առանձին գլխով անդրադարձ է կատարված Հայ եկեղեցուն: Մասնագետները քննարկում են այս ծրագրի ոչ միայն հակասահմանադրական, այլև հայ ժողովրդի և Հայաստանի շահերին դեմ լինելը: Ո՞րն է այդ դեպքում Հայ եկեղեցու դեմ արշավի դրդապատճառը և ո՞ւմ է հաշվետու այս հարցում իշխող քաղաքական ուժը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

Կյանքի իրավունքը. «Մի´ սպանիր»


Տասնաբանյայի ամենահայտնի խոսքն է՝ Մի սպանիր։ Դրանով ամրագրվում է մարդու կյանքի իրավունքը։ Սա սահմանափակում է մարդու սպանելու՝ ուրիշի կյանքը խլելու իրավունքը։ Պարտականություն է, որպեսզի պաշտպանված լինի նաև քո կյանքը։ Այսինքն՝ մի սպանիր, որպեսզի նաև քեզ չսպանեն։ Այստեղ երևում է իրավունք-պարտականություն փոխկապակցվածությունը։ Մի սպանիր պատվիրանն ինչպե՞ս կարող է սահմանել մեր իրավունքներն ու պարտականությունները. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Մարիամի օրհներգությունը (1:46-56)


Ըստ Ղուկասի, Մարիամն ասաց՝ իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա և այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև Ամենազոր Տերը մեծամեծ գործեր արեց ինձ համար և նրա անունը Սուրբ է։ Օրհներգի այս հատվածը հռչակումն է այն հանգամանքի, որ Աստվածամայրը գիտի, թե ինչ է տեղի ունենում։ Ինքը դեռատի օրիորդ լինելով, մեծ փորձառություն չունենալով, կյանքը ճանաչած չլինելով հանդերձ, Սուրբ Հոգու կողմից ներշնչանք ունենալով կարողանում է հստակ բարձրաձայնել, որ այն, ինչ իր կյանքում տեղի է ունենում Աստծո օրհնությամբ է։ Ինչի՞ մասին է Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 46-56-րդ համարներում ներկայացված Մարիամ Աստվածամոր օրհներգությունը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին (1:39-45)


Ղուկասն Ավետարանում գրում է՝ Մարիամը շտապ գնում է Եղիսաբեթի մոտ կիսելու իր ուրախությունը։ Եվ մտնելով Զաքարյայի տունը, ողջունեց Եղիսաբեթին և նրա զավակը որովայնում խաղաց։ Այս բառերից անմիջապես հետո Ղուկասն ասում է՝ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և ասաց՝ օրհնյալ ես դու բոլոր կանանց մեջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 39-45 համարներում ներկայացվում է Մարիամ Աստվածամոր այցելությունը Եղիսաբեթին. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Հիսուսի Ծննդյան ավետումը (1:26-38)


Ղուկաս Ավետարանիչը ասում է, որ Գաբրիել Հրեշտակապետը Հովսեփի հետ նշանածի մոտ եկավ, որի անունը Մարիամ էր։ Ավետարանիչը սրանով շեշտում է, որ նրանք ամուսիններ չէին։ Այստեղից էլ քրիստոնեական եկեղեցին Սուրբ Կույս Մարիամի հավիտենական կուսության, անարատ՝ առանց որևէ մեղքի նշույլի Քրիստոսի աշխարհ գալու մասին պետք է պատմեր։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 26-38 համարներում ինչպե՞ս է ներկայացվում Հիսուսի Ծննդյան ավետումը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Արագածոտնի թեմի հոգևորականները Միասնական ժամերգություն են անցկացրել Փարպիի եկեղեցում


Թեմի հոգևոր դասն ու ուխտավորները միասնական աղոթել են հանիրավի ազատազրկվածների՝ հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Եկող ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ժամը 19․00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: