Կրկնազատիկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել էին Հայաստանյաց տարբեր թեմերի երիտասարդաց միության անդամները


Կրկնազատիկին Վեհարանում ավելի քան 650 երիտասարդ Հայրապետական մաղթերգով դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հայաստանի թեմերի երիտասարդաց միությունների անդամների ցանկությամբ են հոգևորականները կազմակերպել ուխտերթը դեպի Մայր Աթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է երիտասարդներին և մաղթել, որ նրանք մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, կրողը լինեն մեր Սուրբ եկեղեցու և սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության: Նրանք հնարավորություն են ունեցել շփվելու, համատեղ ծրագրերի մասին զրուցելու և Մայր Տաճարում մասնակցելու Կրկնազատիկի Սուրբ և Անմահ պատարագին:
 
 

Սուրբ Հարության տոնին Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են 3 փաստաբաններ


Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսն է մատուցում տոնական Պատարագը: Այս տարի Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Սա պատահական չէ, որովհետև նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարանում պաշտպանել իր ինքնուրույնության, ինքնավարության և հոգևոր առաքելության իրավունքը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի կարգը


Բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավանդության համաձայն, արարողությունը հանդիսապետել է Ամենայն Հայոց Հայրապետը: Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում, աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Քրիստոսի օրինակով նախ օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա ծնկել և լվացել Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը:

 

Եպիսկոպոսաց հավաքը դարձավ հոգևոր զարթոնքի և ներքին ամրության յուրօրինակ հանգրվան


Ժողովի վերջին օրը հավաքի մասնակիցներին տեսակապով միացել են Ամենայն հայոց Հայրապետն ու 6 եպիսկոպոս հայրերը: Ստեղծված բարդ իրավիճակում, Հայրապետի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ներքո, հայոց հոգևոր դասը մեկտեղեց իր կամքը՝ վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Եպիսկոպոսաց դասի միասնական դիրքորոշումը դարձավ վստահության ուղերձ հայ ժողովրդին՝ արտահայտված համատեղ ընդունված հայտարարությամբ, որով մասնակից 25 եպիսկոպոսները հաստատեցին. Անշեղորեն շարունակելու են իրենց սրբազան առաքելությունը՝ հավատարիմ մնալով սուրբ ավետարանին, Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ վարդապետությանը:

 

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը


Եպիսկոպոսաց ժողովին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամը հղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը


Եպիսկոպոսաց ժողովին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամը հղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

 

Հայ եկեղեցու նոր ծիսակարգերը


Քառորդ դարում, Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետության տարիներին, հայ եկեղեցու ծիսական կյանքը հարստացել է։ Նորին սրբության տնօրինությամբ եկեղեցական օրացույցում նոր կարգեր և արարողություններ են հաստատվել։ Դրանք հետզհետե դարձել են եկեղեցական կյանքի անբաժան մասը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր պաշտամունքի նոր կարգեր հաստատելով, շարունակում է հայ եկեղեցու հայրապետերի գործը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Կալկաթայի հայկական եկեղեցիներ


Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի առաջին հայրապետական այցը Հնդկաստան եղել է 2008 թ․: Դրան հաջորդած տարիներին Նորին Սրբության հետևողական ջանքերով վերակազմավորվել է եկեղեցական վարչությունը, որն էլ ձեռնամուխ է եղել եկեղեցիների, եկեղեցական կառույցների, հայկական գերեզմանատների, դրանց շրջակա տարածքների բարեկարգմանը: Գրեթե ամեն տարի Հայոց Կաթողիկոսն այցելում է Հնդկաստան և անձամբ հետեւում եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների աշխատանքներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը, ռազմագերիների և պատանդառվածների վիճակին։ Հռոմի պապին նորին սրբությունը արցախյան խաչքարի կրկնօրիակ է նվիրել: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավիրել է Հայաստան։

 

«ՀայԱրտի» բովանդակային մաքառումները


«ՀայԱրտը» որպես ժամանակակից արվեստի թանգարան ստեղծման օրվանից`1985-ից մինչև օրս, թերևս Հայաստանի պատմության ամենաբազմաչարչար մշակութային կառույցներից մեկն է: Ժամանակակից արվեստի կենտրոնի շենքը պարբերաբար բովանդակային անհեթեթ փոփոխությոնների է ենթարկվել: Հիմա փորձում են այդ խնդիրները լուծել։ Անահիտ Մարգարյանն «Արտֆոկուսում» զրուցել է «ՀայԱրտի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի հետ:

Վիկտորյա և Լյանա Ուլիխանյան


Թավջութակահար Լյանա Ուլիխանյանը, ջութակահար Վիկտորյա Ուլիխանյանը և դաշնակահար Արաքս Աշճյանը կատարում են Առնո Բաբաջանյանի «Անուրջները» Մարտին Ուլիխանյանի մշակմամբ, Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պարը» և «Ամանորի սյուիտ» ստեղծագործությունները Մարտին Ուլիխանյանի մշակմամբ:

«Քո առաջին բառերը» ժողովածու


Լույս է տեսել Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուն

«Զանգակ» գրատանը տեղի է ունեցել բանաստեղծ, թարգմանիչ և գրող Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որն ուղեկցվել է դերասաններ Աղասի Մելքոնյանի ու Լիանա Նիկողոսյանի տիկնիկային բեմականացված ընթերցանությամբ: Գիրքը լույս է տեսել հեղինակի ընտանիքի նախաձեռնությամբ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանի հյուրերն են Հովհաննես Գրիգորյանի դուստրը` բիզնես խորհրդատու Սոնա Գրիգորյանը, և դերասան, տիկնիկավար Աղասի Մելքոնյանը: