Alt

Հարություն Չալիկյան


Հումորը կյանքի աղն է». համոզված է ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը: Նրա ծաղրանկարներում մարդիկ երևում են իրենց բնավորության ամենացայտուն և ամենագաղտնի կողմերով: Նրա հայացքից չեն վրիպում քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

Սարգիս Ալավերդյան, Սարգիս Թովմասյան, Բորիս Քոչարյան


Ամեն ինչ սկսվեց 44 տարի առաջ` ուսանողական հանրակացարանից. ճարտարապետներ Սարգիս Ալավերդյանը, Սարգիս Թովմասյանն ու Բորիս Քոչարյանը մինչ օրս անբաժան ընկերներ են: Կատակում են, որ իրենց հանդիպումը անհրաժեշտ պատահականություն» էր: Ջերմ ու ոգևորիչ պատմությունները վկայում են անցկացրած հրաշալի տարիների մասին: Ճարտարապետ ընկերները միասին են բազմաթիվ կարևոր հարցեր քննարկելիս, բայց ամենալավը ստացվում է միասին երգելը…

Alt

Էջմիածնի հայորդյաց տան պարի դպրոց


Պարելը հեշտ չէ, երբեմն ամիսներ են պետք որևէ շարժում մշակելու համար: Բայց եթե պայքարես, անպայման կհասնես քո երազանքին:
Էջմիածնի հայորդյաց տան Ժողովրդական և Ազգագրական պարերի խմբակներում սիրելի պարուսույցների ու ընկերների հետ այդ ժամանակը շատ հաճելի ու արագ է անցնում:

Alt

Դրամատուրգիական ընթերցումներ


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ներկայի վերականգնումը» խորագրով դրամատուրգիական ընթերցումները կազմակերպվել էին Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի և Մշակույթի նախարության ջանքերով: Պիեսների ընթերցումները նպատակ ունեն ամրապնդել դրամատուրգ-բեմադող կապը, նպաստել նոր գործերի բեմադրությանը:

Alt

Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյակը


Հոբելյանական երեկոն Արամ Խաչատրյան» համերգասրահում էր: Երեկոյի ավարտին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Մարտուն Իսրայելյանի` 1981 թ. գրված Սիմֆոնիան», որն ամփոփվում է Մեծարենցի Տուր ինձի Տեր» բանաստեղծական աղոթքով:

Alt

Համերգ նվիրված Ռուբեն Սարգսյանի հիշատակին


Այս տարի ապրիլին անժամանակ վախճանվեց կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանը: Նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հնչեցին կոմպոզիտորի գործերը:

Alt

Իսպանացի ուխտավորները Ս. Էջմիածնում


Հայաստան ժամանած իսպանացի ուխտավորներին Մար Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վեհափառ Հայրապետը: Նրանք Իսպանիայում գործող մի շարք համալսարանների և դպրոցների ղեկավարներ են և հոգևորականներ: Խմբին ուղեկցում էր Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոս Արմինե Ադամյանը: Այցի հիմնական նպատակը եկեղեցական տուրիզմի զարգացումն է:

Alt

Կանչ


Հովհաննեսը ուզում է հոգևորական դառնալ: Կարծում է, կհասցնի նաև փայտամշակման մեծ արհեստանոց ունենալ: Իսկ մինչ այդ նա ամեն կիրակի շարական ու սաղմոս է երգում…

Alt

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»


Արտագաղթ` ազգային նկարագիր, թե՞ ժամանակի պարտադրանք: Այս հարցադրումն է արված Հարություն Խաչատրայանի Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմում: Հոկտեմբերի 7-ին` Մոսկվա» կինոթատրոնում, տեղի ունեցավ ֆիլմի երևանյան երկրորդ ցուցադրությունը:

Alt

Երվանդ Երկանյանի նոր ստեղծագործության պրեմիերան


Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար. տեղի ունեցավ Երվանդ Երկանյանի նոր ստեղծագործության պրեմիերան: Նույն երեկոյի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և լոնդոնաբնակ մեր հայրենակցուհի Անահիտ Չաուշյանի կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը:



Alt

Վերդիի «Ռեքվիեմը» Օպերայի և բալետի թատրոնում


Երաժշտական տարբեր կոլեկտիվներ մեկտեղվել են` նշելու Ջ. Վերդիի 200-ամյակը: Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Երիտասարդական նվագախումբը և 4 մեներգիչներ ներկայացրել են Վերդիի Ռեքվիեմը:

Alt

Երևանի 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակումր


Հանրահայտ ռուս դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցն արդեն հասցրել է Հայաստանում երկու անգամ ելույթ ունենալ: Երևանի 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին նա կատարեց Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը: