|
Հայոց Ցեղասպանությունը և Հայ ԵկեղեցինՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Հայ եկեղեցու կորուստների, Ցեղասպանության հիշողության պահպանման և մարդասիրական օգնության հիմնական կենտրոն դառնալու մասին: Անդրադարձել են նաև 19-րդ դարավերջի ջարդերին, 2015 թվականի սրբադասման նշանակությանը, պատմական արդարության վերականգնման հարցում Եկեղեցու պատասխանատվությանը։ |
|
Մայր Տաճարի ճարտարապետությունն ու հոգևոր խորհուրդըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Միածնաէջ Տաճարի ճարտարապետության, պատմության ընթացքում կրած փոփոխությունների և վերջին հիմնանորոգման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Տաճարի հոգևոր-խորհրդաբանական նշանակությանը, նրա կառուցման ու վերանորոգման համազգային-ժողովրդական խորհրդին, ինչպես նաև ծիսական տոնացույցում Մայր Տաճարին նվիրված տոներին։ |
|
Հայաստանի անկախացումը և Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցինՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են Հայաստանի անկախացումից հետո Հայ Եկեղեցու գործունեության համար բացված նոր հնարավորությունների մասին, նշել այն կարևոր դերակատարությունը, որ ունեցել է եկեղեցին հայոց նորօրյա պատմության մեջ։ Անդրադարձել են խորհրդային տարիների աթեիստական ճնշումներին ու Եկեղեցու սահմանափակված գործունեությանը, Արցախյան շարժման մեջ Եկեղեցու ունեցած դերին, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանն ու այսօրվա մարտահրավերներին։ |
|
Հայ հոգևորականության դերակատարությունը հայոց հերոսամարտերումՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են ոչ միայն Ավարայրից մինչև Սարդարապատի հերոսամարտ հայ հոգևորականության գործուն մասնակցության մասին, այլև հայ եկեղեցու գրկում ազատագրական պայքարի լեգենդի ծնունդի ու հասունացման մասին։ |
|
Կորսված լեհահայ համայնքՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են կորսված լեհահայ համայնքի մասին՝ վեր հանելով հայ առաքելական եկեղեցու և հայոց դավանանքի դերն ինքնության պահպանման գործում։ |
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությունըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում խոսել են Գևորգյան հոգևոր ճեմարանի մասին, որպես հայ մշակույթի, գիտության և քաղաքական մտքի զարգացման դարբնոցի։ |
|
Անի մայրաքաղաքի կործանման պատճառներըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկել են Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հանձնման և պետականության կորստի պատճառները, ինչպես նաև՝ պատմական դասերը: |
|
Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։ |
|
Խրիմյան ՀայրիկՏաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։ |
|
Հայոց գրերի գյուտը«Տաղավարում» հաղորդաշարի «Հայոց գրերի գյուտը» թողարկման ընթացում Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը քննարկում են հայոց պատմության ու մշակույթի մեծագույն իրադարձություններից մեկը՝ Հայոց գրերի գյուտը։ Ի՞նչ դեր ունեցավ եկեղեցին այդ գործում և ի՞նչ տվեց այդ մեծագույն իրադարձությունը հայ ժողովրդին։ |
|
Հալածանքներ Հայոց եկեղեցու դեմ՝ խորհրդային անաստավածության տարիներին«Տաղավարում» հաղորդաշարի հեղինակ, արձակագիր Հովհաննես Երանյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը առաջիկա ամիսներին քննարկելու են Հայ Առաքելական Եկեղեցի, Հայոց պատմություն, Հայ մշակույթ առնչությունները։ Առաջին հաղորդման թեման է խորհրդային անաստվածության տարիներին Հայոց եկեղեցու դեմ հալածանքներն ու բռնությունները։ Ինչպե՞ս կարողացավ եկեղեցին դուրս գալ այդ ծանրագույն վիճակից հաղթանակած, և ինչ է այն մեզ հուշում այսօր։ |
|
Վազգեն ԱՃեմարանի բարգավաճման գործում Վազգեն Առաջին Կաթողիկոսի ազդեցությունը մեծ է եղել։ 1945-51 թվականներին Ճեմարանն ուներ 35 սան, որոնցից միայն 6-ն են կարողանում հաստատությունն ավարտել։ Վազգեն Առաջինի կաթողիկոսական գործունեության առաջին տարիներին միայն սփյուռքից 60 ուսանող է ժամանում։ Վազգեն Առաջինն ամեն ինչ անում է, որ Եկեղեցին դառնա Հայաստանն ու սփյուռքը միավորող ամենագործուն կամուրջներից մեկը։ |











