|
Մեծ Բրիտանիայում Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է 1915 թվականի ոճրագործություններըԼոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հավերժական կրակ» խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է այն ոճրագործությունները, որ տեղի են ունեցել 1915 թվականին։ Նա անհրաժեշտություն է համարել ցեղասպանության դատապարտումը։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի ԾիծեռնակաբերդՀուշահամալիրում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11․00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ |
|
Մայր Աթոռը պահանջում է քրեակատարողական հիմնարկներում վերականգնել հոգևոր ծառայությունըՄայր Աթոռը հորդորում է կառավարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: |
|
Մարտի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի ԾաղկազարդըԾաղկազարդին՝ առավոտյան, բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Կօրհնվեն աշխարհի 4 կողմերը, նաև՝ ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն և հաղորդություն կտրվի: Հայրապետական տնօրինությամբ ձևավորված ավանդույթի համաձայն՝ պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի: Ծաղկազարդի կիրակիով կավարտվի քառասնորդաց պահքի շրջանը և կսկսվի Ավագ շաբաթը` Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման և հրաշափառ հարության հիշատակությունը: |
|
Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է Մեծ պահքի քառասնօրյա ընթացքը և սկսվում է Ավագ շաբաթըԱվագ Երկուշաբթին Անպտուղ թզենու առակի և Երուսաղեմի Տաճարի մաքրման ավետարանական պատմությունների հիշատակության օրն է: Ավագ Չորեքշաբթին Տիրոջ օծման և մատնության հիշատակության օրն է: Ավագ հինգշաբթի տեղի է ունենում Ոտնլվայի արարողությունը: Խաչելությունից առաջ, Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը` որպես հեզության և խոնարհության օրինակ: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է: Ավագ շաբաթ օրը` երեկոյան, եկեղեցիներում վառվում են ջահերն ու կանթեղները: Կիրակի օրը՝ ապրիլի 05-ի առավոտյան, Ս. Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի Հայրապետական պատարագ: |
|
Մարտի 1-ին Հայ առաքելական եկեղեցին կհիշատակի Անառակ որդու մասին ավետարանական պատմությունըՕրվա խորհուրդը Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում ներկայացված Անառակ որդու առակն է՝ գործած մեղքերի համար ապաշխարող, ներում հայցող և հոր գիրկը վերադարձող մարդու պատմությունը։ Մեկնիչներն անառակ որդուն համարում են անկյալ և մեղավոր մարդկության խորհրդանիշը: Մարդն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում, բայց երանելի է այն մարդը, որն անառակ որդու օրինակով զղջում է գործած մեղքերի համար և Աստծուց ներում հայցում: |
|
Փետրվարի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Բուն բարեկենդանը, որով կտրվի Մեծ Պահքի մեկնարկըՄեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող պատարագին փակվում են խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում հաղորդություն չի տրվում՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի: Մեծ Պահքի առաջին չորեքշաբթի օրը եկեղեցին ապաշխարության հատուկ կարգով մարդկանց հրավիրում է մուտք գործել պահոց շրջան: Իսկ պահքի վերջին օրերին՝ Ավագ հինգշաբթի, կատարվում է ապաշխարության արձակման կարգ, բացվում է վարագույրը և սուրբ հաղորդություն է տրվում, քանի որ այդ օրը Քրիստոս իր առաքյալների հետ սեղան նստելով՝ հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը: |
|
Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի ՏեառնընդառաջըՍուրբ ծննդից 40 օր անց Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։ Նախորդ օրը՝ փետրվարի 13-ի երեկոյան, կկատարվի նախատոնակ: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն՝ խարույկ կվառվի: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր: |
|
Փետրվարի 12-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդանանց և 1036 վկաների տոնըՎարդանանց և1036 վկաների տոնը սովորաբար հաջորդում է Ղևոնդյանց քահանաների տոնին: Սուրբ Վարդանանք անունով ճանաչվում են այն նահատակները, որոնք 451 թվականին իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում՝ հանուն քրիստոնեական հավատի և հայրենիքի: Ավարայրի ճակատամարտը հավատի համար քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ռազմական բախումն էր ոչ քրիստոնյա աշխարհի հետ: Հայ եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին՝ Վարդան զորավարի գլխավորությամբ։ Վարդանանց հիշատակության տոնին, կմատուցվի Պատարագ, կկատարվի Հայրապետական մաղթանք: |
|
Հայ առաքելական եկեղեցին կնշի Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 մարտիկների հիշատակության օրըՀունվար 31-ին Պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում: Սուրբ Սարգիս զորավարի տոնին պատարագ կմատուցվի նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ուշիի եկեղեցի կբերվի Սուրբ Սարգսի մասունքը, որը պատարագի ավարտին կտեղափոխվի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանց բերել և հենց այստեղ՝ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս զորավարի նշխարները: |
|
Առաջավորաց մեկշաբաթյա պահքը կսկսվի հունվարի 26-ինԱռաջավորաց պահքի ավարտին՝ շաբաթ օրը, հունվարի 31-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը: Առաջավորաց պահքը հաստատել է Գրիգոր Լուսավորիչը. Խոր Վիրապից ելնելուց հետո նրա հորդորով Տրդատ արքան ու ողջ ժողովրդը հինգ օր ապաշխարել են պահեցողությամբ: Պահքի վերջին՝ հինգերորդ օրը Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրն է: |
|
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 29-ինՍուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն այս տարի նշելու է նոյեմբերի 29-ին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը նորոգության օր է քրիստոնյաների համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015թ․-ից Առաքյալների հիշատակության օրը հռչակվել է Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը համաքրիստոնեական սրբությունը դուրս է բերվում Սուրբ Էջմիածնի գանձատնից և մատուցվում է տոնական պատարագ, որի ընթացքում հավատացյալները հաղորդ են դառնում սուրբ մասունքին՝ ստանալով հրաշագործ Գեղարդից բաշխվող օրհնությունը: Սուրբ նշանը եկեղեցում մնում է մինչև երեկոյան ժամերգությունը: |











