|
Կյանքի իրավունքը. «Մի´ սպանիր»Տասնաբանյայի ամենահայտնի խոսքն է՝ Մի սպանիր։ Դրանով ամրագրվում է մարդու կյանքի իրավունքը։ Սա սահմանափակում է մարդու սպանելու՝ ուրիշի կյանքը խլելու իրավունքը։ Պարտականություն է, որպեսզի պաշտպանված լինի նաև քո կյանքը։ Այսինքն՝ մի սպանիր, որպեսզի նաև քեզ չսպանեն։ Այստեղ երևում է իրավունք-պարտականություն փոխկապակցվածությունը։ Մի սպանիր պատվիրանն ինչպե՞ս կարող է սահմանել մեր իրավունքներն ու պարտականությունները. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Մարիամի օրհներգությունը (1:46-56)Ըստ Ղուկասի, Մարիամն ասաց՝ իմ անձը կփառավորի Տիրոջը և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա և այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև Ամենազոր Տերը մեծամեծ գործեր արեց ինձ համար և նրա անունը Սուրբ է։ Օրհներգի այս հատվածը հռչակումն է այն հանգամանքի, որ Աստվածամայրը գիտի, թե ինչ է տեղի ունենում։ Ինքը դեռատի օրիորդ լինելով, մեծ փորձառություն չունենալով, կյանքը ճանաչած չլինելով հանդերձ, Սուրբ Հոգու կողմից ներշնչանք ունենալով կարողանում է հստակ բարձրաձայնել, որ այն, ինչ իր կյանքում տեղի է ունենում Աստծո օրհնությամբ է։ Ինչի՞ մասին է Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 46-56-րդ համարներում ներկայացված Մարիամ Աստվածամոր օրհներգությունը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Մարիամի այցելությունը Եղիսաբեթին (1:39-45)Ղուկասն Ավետարանում գրում է՝ Մարիամը շտապ գնում է Եղիսաբեթի մոտ կիսելու իր ուրախությունը։ Եվ մտնելով Զաքարյայի տունը, ողջունեց Եղիսաբեթին և նրա զավակը որովայնում խաղաց։ Այս բառերից անմիջապես հետո Ղուկասն ասում է՝ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով և ասաց՝ օրհնյալ ես դու բոլոր կանանց մեջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 39-45 համարներում ներկայացվում է Մարիամ Աստվածամոր այցելությունը Եղիսաբեթին. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հիսուսի Ծննդյան ավետումը (1:26-38)Ղուկաս Ավետարանիչը ասում է, որ Գաբրիել Հրեշտակապետը Հովսեփի հետ նշանածի մոտ եկավ, որի անունը Մարիամ էր։ Ավետարանիչը սրանով շեշտում է, որ նրանք ամուսիններ չէին։ Այստեղից էլ քրիստոնեական եկեղեցին Սուրբ Կույս Մարիամի հավիտենական կուսության, անարատ՝ առանց որևէ մեղքի նշույլի Քրիստոսի աշխարհ գալու մասին պետք է պատմեր։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 26-38 համարներում ինչպե՞ս է ներկայացվում Հիսուսի Ծննդյան ավետումը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Հարության տոնը աշխարհումԱպրիլի 5-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը միավորեց աշխարհասփյուռ հայերին։ Մայր Տաճարում Պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայոց բոլոր եկեղեցիներում անցկացվեցին տոնախմբություններ: Աշխարհասփյուռ թեմերի բոլոր եկեղեցիներում ընթերցեցին Հայոց Հայրապետի զատկական պատգամը: Հայրապետական խոսքն ուղեցույց է հայրենիքից հազարավոր մղոններ հեռու ապրող հայ մարդու համար, նաև կոչ՝ անձնական կարողությունները ծառայեցնելու ազգային շահին: |
|
Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 2Ինչո՞ւ է Աստծո դատաստանի օրինակը ենթադրում ներողամտություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց արարքների համար, այդ թվում՝ աստվածուրացության. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Իշխանության սուրբգրային ակունքըԵսայի մարգարեն փաստում է, որ Տերն է մեր դատավորը, օրենսդիրը, մեր թագավորը։ Մարգարեն հստակ ուրվագծում է իշխանության թևերի տարանջատումը, որ ժամանակակից պետական տեսությունները ճանաչում են՝ դատական, օրենսդիր և գործադիր իշխանություն։ Բոլոր տեսակի իշխանությունների ակունքն Աստված է։ Իշխանությունների ակունքն ինչո՞ւ է աստվածային համարվում. մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Հովհաննես Մկրտչի Ծննդյան ավետումը (1:5-25) մաս 2Հովհաննես նշանակում է «Տերը ողորմած է»։ Նա պետք է իր մոր որովայնից Սուրբ Հոգով լցված լիներ՝ գինի, ոգելից խմիչք չպետք է օգտագործեր և Աստծո առաջ մեծ մեկը պետք է լիներ։ Այս բոլորը նկարագրում են այդ ժամանակաշրջանի կրոնական հոսանքներից մեկի՝ Նազովրեականների շարժումը, որի ներկայացուցիչները այսպիսի վարք ու բարք ունեին։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները, որտեղ ներկայացվում է Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը, մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 1Հիսուս ասում է՝ մի դատեք, որ չդատվեք և ավելացնում՝ ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք: Դատարանն այսօր ինչո՞ւ պետք է կոչված լինի նմանվելու աստվածային՝ երկնային դատարանին. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Մայր Աթոռի գորգերի հավաքածունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը դարեր շարունակ գորգեր են պահվել՝ որպես մշակութային արժեքներ։ Այդ գորգերը պարզապես դեկորատիվ առարկաներ չեն, այլ մի մշակույթի խոսուն վկաներ։ Մայր Աթոռի հավաքածուն ձևավորվել է ոչ թե ծրագրված հավաքչության, այլ ժամանակի, նվիրատվությունների և պատմական ցնցումների արդյունքում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ հավաքածուն այժմ լրացվում է՝ ապագայում գորգերի թանգարանի ամբողջական նյութ դառնալու նպատակով։ |
|
Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը (1:5-25) մաս 1Ղուկասն իր Ավետարանը գրել է փաստարկված, ճշգրիտ, ստուգված, բայց իր Ավետարանի սկզբում խոսում է երկու մեծ վերերկրային իրադարձությունների՝ հրաշքների մասին, որոնք գործնականում անհնար է ապացուցել։ Դրանցից առաջինը Հովհաննես Մկրտչի ավետման դրվագն է, որտեղ հրեշտակի հայտնությունն է ներկայացնում։ Երկրորդը՝ Մարիամի և հրեշտակի հանդիպման դրվագն է։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները նվիրված են Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմանը: Մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
|
|
Ղուկաս Ավետարանչի նախաբանը (1:1-4)Ո՞վ էր Ղուկասի Ավետարանի հասցեատեր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր։ Կա վարկած, որ Պողոս Առաքյալի կողմից Ղուկասը Հռոմ ուղարկված լինելով, դարձի է բերում Թեոփիլոս անունով մի զորավարի, որին հետո նվիրում է իր Ավետարանը։ Մեկ այլ վարկածի համաձայն Թեոփիլոսը այն դատավորն էր, որ պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ և այս Ավետարանը Ղուկասը գրում է իր ուսուցչին փրկելու համար։ Երրորդ վարկածի համաձայն Թեոփիլոսը հավաքական կերպար է և Ղուկասը Թեոփիլոս ասելով նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են։ Ղուկասի Ավետարանի նախաբանի առաջին գլխի 1-4 համարները մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |












