|
ՈւղղափառությունԱյսօր քրիստոնյա աշխարհում գոյություն ունեն ուղղափառ եկեղեցիների երկու մեծ խումբ, որոնք ունեն նույն ակունքները, բայց 5-րդ դարում բաժանվել են: Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, չի պատկանում բյուզանդական ավանդության ուղղափառ եկեղեցիների ընտանիքին և ուղղափառ է ճշմարիտ հավատքի իմաստով։ Մեր սուրբ վարդապետները, մեր եկեղեցու հայրերը կոչվել են ուղղափառության պաշտպաններ, ուղղափառ լուսավորիչներ։ |
|
Սահմանի փակվող դպրոցներըՍահմանամերձ և հեռավոր գյուղերում ապրողների տասնյակ հոգսերին շուտով կավելա ևս մեկը. ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է լուծարվեն: Այդ հաշվարկով ցուցակում 229 դպրոց է հայտնվել, որից 48-ը Սյունիքում է, 47-ը՝ Շիրակում: Թե ինչ լրջագույն խնդիրներ են տեսնում մասնագետներն ու համայնքի բնակիչները, փորձել ենք ամփոփել մեր տեսաֆիլմում: |
|
Շիրակ. ԱղինՍահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը կառավարության որոշումով շուտով կփակվի։ Գյուղը Հայաստանի դատարկվող համայնքներից է։ Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։ |
|
«Հոգևորականը բանտում»Քրեակատարողական հիմնարկում հոգևորականը միակն է, ում համար բանտարկյալի պատիժը, հոդվածն ու հանցանքը նշանակություն չունի։ Նա այնտեղ է, որպեսզի մեկուսացված 4 պատի մեջ, խղճի ու անցյալի հետ միայնակ մնացած մարդուն օգնի անցնել զղջման, ապաշխարության և սեփական հոգու հետ հաշտվելու ճանապարհը։ Բանտերում հոգևոր սպասավորություն իրականացվում է 1993 թվականից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու տարիներից։ |
|
Կրթական բարեփոխումնե՞ր, թե՞ լուծարվող դպրոցներԿառավարությունը պատրաստվում է «Կրթական որակյալ ծառայությունների» անվան տակ լուծարել 229 դպրոց։ Հիմնականում այս դպրոցները գտնվում են կամ սահմանամերձ համայնքներում, կամ լեռնային, բարձր լեռնային հեռավոր գյուղերում։ Հիմնականում այդ դպրոցները համայնքներում միակ կրթական հաստատություններն են, որոնք փակելուց հետո երեխաները ստիպված են լինելու որոշ դեպքերում ավելի քան 12 կիլոմետր ճանապարհ անցնել։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի պնդմամբ՝ բարձր լեռնային գյուղերի բնակիչները նույնիսկ պլանավորում են ամռանը երեխա ունենալ, որպեսզի կարողանան հասցնել ծննդկանին մարզկենտրոն, ինչպե՞ս պետք է այդ համայնքների երեխաներ գնան դպրոց։ Դեռեւս պարզ չէ նաեւ, թե ո՞վ է հոգալու նրանց ճանապարհածախսը։ |
|
Խազեր երգչախումբ. Կոմիտասի ժառանգության շառավիղը՝ Հայրիկ ՄուրադյանԽազեր երգչախումբ, Կոմիտասի ժառանգություն, Հայրիկ Մուրադյան համերգ, հայ երգչախմբային երաժշտություն, հայ դասական երաժշտություն, հայ երաժշտական ժառանգություն, հայ մշակութային իրադարձություններ, հայ երաժշտական համերգներ, հայ երաժշտական խմբեր, հայ մշակութային պահպանում, հայ երաժշտական կատարում, հայ երաժշտական մշակույթ, հայ երաժշտական նախագծեր, հայ երաժշտական փառատոններ, հայ երաժշտական կյանք |
|
Սյունիք. ԿաղնուտԿաղնուտում շատերի դռներն են փակված, գյուղի փողոցները դատարկ։ 105 տնից բնակեցված է ընդամենը տասներկուսը։ Այստեղ 1988 թվականին դպրոցը փակվելուց հետո կյանքը կտրուկ փոխվել է։ Տասնամյակներով չվերանորոգված ճանապարհը կղզիացրել է գյուղը, բազմապատկել բնակիչների սոցիալական ու տնտեսական խնդիրները։ |
|
Ամանորի երգԽազեր երգչախումբը ներկայացնում է Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր: |
|
Համերգային ծրագիր Նորայր Քարտաշյան և Մենուա բենդՏոնական երաժշտական ծրագիր, տարբեր կատարումներ, հայ երգչախմբային երաժշտություն, հայ մշակութային ժառանգություն, հայ երաժշտական կրթություն, հայ մշակութային կյանք, հայ երաժշտական մշակույթ, հայ երաժշտական պատմություն, հայ երաժշտական ժառանգություն, հայ մշակութային փոխանակում, հայ մշակութային նախագծեր, հայ մշակութային ներկայացումներ, հայ մշակութային պահպանում, հայ երաժշտական կրթական ծրագրեր, հայ մշակութային տոնական ծրագրեր |
|
Սյունիք. ԵղվարդՄինչև 44-օրյա պատերազմը Սյունիքի մարզկենտրոն Կապանից Եղվարդ գյուղ տանող ճանապարհը 12 կմ էր։ Պատերազմից հետո այդ ճանապարհը գրեթե կրկնապատկվել է։ Այժմ Եղվարդը սահմանամերձ գյուղ է, որը թերակղզու նման երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ 250 բնակչությամբ գյուղը պահում է շուրջ 17 կմ սահման։ |
|
Գևորգ ՋահուկյանԲանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Ջահուկյանը իր առաքելությունն էր համարում այն, որ փորձել է Հայաստանը դարձնել լեզվաբանության կենտրոն: Աճառյանը, Ղափանցյանը հայագիտություն են սովորել հայրենիքից դուրս, մենք հիմա կարող ենք հպարատանալ, որ չկա հայագիտության մի ճյուղ, որը Հայաստանում չի դասավանդվում և ուսումնասիրվում։ Նա վստահ պնդում էր, որ հայագիտության կենտրոնն արդեն Հյաստանում է։ |
|
Այծեմնիկ ՈւրարտուԵրևանի դալաններից մեկի բակում գտնվող Այծեմնիկ Ուրարտուի արվեստանոցի տեղը ամբողջ քաղաքը գիտեր։ Հայաստանի մշակութային կյանքը ձևավորողներից էր, նրա աշխատանքները զարդարում էին ցուցասրահներ, դառնում արվեստաբանների ուսումնասիրության առարկա։ Այսօր առաջին հայ քանդակագործուհու անունը գիտեն միայն նեղ մասնագիտական շրջանակներում։ |











