|
|
Լեա- Անուշ ՄքլոսքիԼեա-Անուշ Մքլոսքին կես հայ, կես իռլանդացի է, ծնվել և մեծացել է Ալեում (ԱՄՆ): Առաջին այցելությունը Հայաստան նման էր հանդիպման անցյալի հետ: Ֆրեզնոյի հայ համայնքում պապիկի ու տատիկի հետ անցկացրած մանկությունը անջնջելի հետք է թողել նրա կյանքում: Այստեղ տատիկիս ու պապիկիս նման մարդիկ տեսա, նույն ճաշատեսակները, խոսելաձևը. ամեն ինչ այնքան հարազատ էր ու թանկ, թվաց՝ մանկություն եմ վերադարձել»: |
|
|
Թենի ՄաթյանԹենի Մաթյանը Իրանից Հայաստան է տեղափոխվել տարիներ առաջ սովորելու Երևանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում: Ուսումը շարունակել է Անգլիայում ու նորից վերադարձել հայրենիք: Այսօր դասավանդում է Թատերական ինստիտուտի պարային ռեժիսուրայի ֆակուլտետում: Վստահ է, որ հատկապես արվեստով զբաղվող մարդը միայն հայրենիքում է լիարժեք զգում: Դրսում երկու ամիս հետո խեղդվում եմ, շնչում եմ միայն երբ ոտքս դնում եմ այս հողին»,-խոստովանում է Թենին: |
|
|
Արշավիր ԳաբուջյանԱրշավիր Գաբուջյան Հայաստան է տեղափոխվել 90- ականներին` Բեյրութից: Մանկության, պատանեկության, երիտասարդության բոլոր տարիները Հայաստանով էր ապրում ու գիտեր, որ ճանապարհը մի օր հայրենիք է բերելու: Պատահական հանդիպումը ապագա կնոջ հետ արագացրեց որոշումը, ստիպեց հրաժարվել կուսակրոն քահանայի կյանքից, դառնալ աշխարհական: Հայաստանում շատ բան փոխվեց նրա կյանքում, սակայն առաքելությունը մնաց նույնը: Շարունակում է ծառայել Հայ եկեղեցուն, դասավանդում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Աստվածաշնչյան ընկերության ծրագրերի տնօրենն է: Անհրաժեշտ է ժողովրդի հետ լինել, խոսել նրան հետ, հոգևոր գիտելիք հաղորդել. սա է իմ առաքելությունը Հայաստանում»: |
|
|
Անի Ջիլոզյան, Արամազդ ՔալայջյանԱմերիկահայ ամուսիններ Անի Ջիլոզյանն ու Արամազդ Քալայջյանը վերջերս են տեղափոխվել Հայաստան, տանն են զգում իրենց: Անին աշխատում է հանրային առողջության ոլորտում, Արամազդը դասավանդում է Թումո» կենտրոնում, համագործակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնող կենտրոնի հետ, ֆիլմ է նկարահանում Եթովպիայի հայ համայնքի մասին: Մենք մեզ զգում ենք ինչպես ձուկը ջրում, որը կարող է ազատության բերկրանքն զգալ միայն օվկիանոսում: Հայաստանը մեզ համար այդ օվկիանոսն է: Հայաստանը շատ խնդիրներ ունի, բայց մենք մի՛ ե |
|
|
Արազ ԱրթինյանԱրազ Արթինյանը ծնվել ու մեծացել է Կանադայում: Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմով երիտասարդ ռեժիսորը ճանաչում գտավ հայրենիքում: Ֆիլմը մրցանակ շահեց Ոսկե ծիրան» փառատոնում, Արազը վերադարձավ Կանադա: Վերադարձա ու հասկացա, որ 3 օր առանց Հայաստանի չեմ կարող ապրել...»:
|