|
Ռիթա ՄանճիկյանՌիթան Հայաստան է եկել Սիրիայից` միայնակ: Կարոտում է ընկերներին ու ծնողներին, բայց հայրենիքից հեռանալու մասին չի մտածում: Սովորում է, աշխատում Երևանի կենդանաբանական այգում, հիանում Հայաստանով: Նա սիրում է այսօրվա, իրական Հայաստանը` բոլոր դժվարություններով: Իրականության համարժեք ընկալումը Ռիթային ավելի ուժեղ է դարձնում… |
|
|
Սարգիս ՌշտունիՍարգիսը Հայաստանում է ընդամենը 2 տարի, հասցրել է աշխատանք ու ընկերներ գտնել: Վստահ է, որ հայրենիք տեղափոխվելու իր որոշումը վերջնական է:
|
|
|
Անի Բաբումյան, Ալեսանդրո ՄամբելլիԱնի Բաբումյանը Հայաստան էր եկել սովորելու: Ուսումն ավարտելուց հետո որոշում է չվերադառնալ Իրան: Կարճ ժամանակ անց նրան միանում են նաև ծնողները:
|
|
|
Անահիտ ԳալստյանԱնահիտ Գալստյանը 18 տարի Լոնդոնում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան: Հաճախ է իրեն հարց տալիս՝ ինչու է Հայաստանում լավ զգում: Հայաստանում ապրելը զոհաբերություն չէ, հայրենիքում ապրելու առավելությունների գիտակցում է»,-ասում է Անահիտը: Այժմ նա աշխատում է Վերադարձ Հայաստան» կազմակերպությունում և փորձում օգնել հայրենիք վերադառնալ ցանկացողներին: |
|
|
Դեյվիդ Բեքքեթ, Իրինա ՂափլանյանGreen Bean (Կանաչ հատիկ») էկոլոգիապես մաքուր սնունդ առաջարկող սրճարանը Երևանում արդեն բավական շատ համակիրներ ունի: Սրճարանը բացել են ամուսիններ Դեյվիդ Բեքքեթն ու Իրինա Ղափլանյանը: Նրանք հանդիպել են Մալթայում, սովորել ու աշխատել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: 2011 թ.-ին որոշել են հաստատվել Հայաստանում: Հայաստանը հայտնություն էր ինձ համար,-ասում է Դեյվիդը,- ավելի շուտ՝ ես Հայաստանում հայտնաբերեցի ինքս ինձ»:
|
|
|
Աշոտ ՓափազյանԿես հայ, կես ֆրանսիացի լինելու զգացողությունը միշտ խանգարում էր ինձ, գիտեի, որ իմ հայկական արմատները ավելի ուժեղ են, բայց ֆրանսիացի էի, որովհետև ապրում էի Ֆրանսիայում», - ասում է կամավոր աշխատանքի բերումով Հայաստան եկած մեր հերթական հաղորդման հերոսը՝ Աշոտ Փափազյանը: Նա վստահեցնում է, որ հայրենիքում իրեն ավելի ամբողջական է զգում, և դա ամենակարևորն է: |
|
|
Սերուժ ԱբրահամյանՍերուժ Աբրահամյանն ընդամենը մեկ տարի է Հայաստանում, բայց արդեն որոշել է`չի վերադառնա ԱՄՆ: Աշխատում է Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունում, հայաստանյան առօրյայի մասին հոդվածներով թղթակցում Armenian Weakly ամսագրն, breakdance դասավանդում Թումո» կենտրոնում: Ռոմանտիկ չեմ, տեսնում և բոլորի պես առնչվում եմ հայաստանյան խնդիրներին, բայց ուզում եմ մնալ այստեղ և իմ օրինակով վարակել և՛ երկրից հեռացողներին, և՛ վերադարձողներին»,- ասում է Սերուժը: |
|
|
Ամանորը ՏանըԻնչպե՞ս են ճանապարհում 2013 թվականը Հայաստան տեղափոխված սփյուռքահայերն ու օտարերկրացիները, ին՞չ են ձեռք բերել Հայաստանում, ին՞չ են սովորել ու սովորեցրել, ին՞չու են որոշել մշատապես բնակվել հայրենիքում: |
|
|
Հովհաննես ՄուբայեդՀովհաննեսը ջութակահար է, մեկ տարի առաջ Սիրիայից դասական երաժշտության փառատոնի առիթով Հայաստան էր եկել: Նրան միացել էին նաև կինն ու երեխաները: Ընտանիքը հասկանում է, որ այլևս վերադառնալ չի կարող: Հովհաննես Մուբայեդն այժմ երաժշտական դպրոցում է դասավանդում, երեխաներն էլ աստիճանաբար սովորում են հայաստանյան առօրյային: |
|
|
Սևան ՆագաշյանՍևան Նագաշյանը նկարիչ է, ուսանել է Երևանի թատերական ինստիտուտում: Ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Հենց բավարար գումար էի վաստակում, գալիս էի Հայաստան, որոշ ժամանակ մնում ու էլի վերադառնում: Էդպես տարիներ շարունակ»: Մի օր մեր հերոսը որոշում է, որ այդ կերպ այլևս անհնար է... |
|
|
Զարմինե ԶեյթունցյանԶարմինե Զեյթունցյանը Հայասատանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո մեկնում է երկրից: Հայաստանը փոքր էր թվում, ներքին կոնֆլիկտներ ունեի, որոշեցի դրսում փնտրել լուծումը»: |
|
|
Արշակ ԹովմասյանԱրշակ Թովմասյանը ծնվել է Երևանում, ուսանել Երևանի պետական համալսարանում, ապա` մեկնել Փարիզ ուսումը շարունակելու և այնտեղ բնակվել շուրջ 16 տարի: Այժմ տեղափոխվել է Հայաստան, աշխատում է բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում: Արշակը չի ժխտում, որ Հայաստանում սոցիալական դժվարությունները շատ են, բայց նրան հայրենիք է վերադարձրել ջերմության պակասը… |
