|
Լուսինե ՍանթրոսյանԼուսինե Սանթրոսյանը տիկնիկագործ է: |
|
Դաննիել ՌումեանԴաննիել «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան գալուց հետո որոշում է մնալ Հայաստանում: Նա Մադրիդից է: Մայրը անգլուհի է, հայրը կես հայ, կես իսպանացի: «Իսպանիայում ես անգլիացի էի, Անգլիայում՝ իսպանացի, իսկ Հայաստանում բոլորը պնդում են, որ հայ եմ: Թող այդպես լինի...»: |
|
Հերիքնազ ԽաչիկյանԴդմի մեջ սնունդ, ընդեղեն թաքցնելու մասին տատիկի պատմությունները ոգեշնչում են Հերիքնազ Խաչիկյանին: Նա փորձում է վերականգնել դդմարվեստի հին ավանդույթները: Այսօր նա դդմարվեստը վերածել է կիրառական արվեստի, դդմից նաև տիկնիկներ է պատրաստում: Հերիքնազը երազում է դդմարվեստը տարածել Հայաստանում որպես կերպարվեստի ճյուղ: |
|
Տ. Կորյուն քահանա ԿարապետյանՀաղորդաշարը հյուր է գնացել Հրթիռաօդային պաշտպանությունում ծառայող Կորյուն քահանա Կարապետյանին: |
|
Դանիել ՂևոնդյանԴանիել Ղևոնդյանը Հայաստան է տեղափոխվել Պարսկաստանից, ավարտել է Ամերիկյան համալսարանը, աշխատել է տարբեր ոլորտներում: Այսօր հիմնել է «Չրենի» չրարտադրության փոքրիկ գործարանը, բայց ամենամեծ նվաճումը համարում է հայրենիքում լիիրավ անդամ զգալու զգացողությունը և նոր Հայաստանում ապրելն ու արարելը: |
|
Տ. Համազասպ քահանա Գրիգորյան
«Աղոթքը անկեղծ զրույց է Աստծո հետ: Մեր հորդորն է հարց ու պատասխանի բռնվել Աստծո հետ, խոսել և ականջալուր լինել Նրան»:
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Հրազդան քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանին:
|
|
Վալերի ՆազարեթյանՎալերին ձեռքի ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքներ է պատրաստում՝ կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, դուդուկ: Վարպետը վստահեցնում է, որ մանրակերտերը չեն տարբերվում իրական գործիքներից՝ նույնն են ինչպես տեսքով, այնպես էլ հնչողությամբ: Պատրաստման հիմնական նյութը թուղթն է և, իհարկե, սերն ու համբերությունը: |
|
Լիլիթ Ստեփանյան. ավազանկարիչ«Ավազանկարչությունը լույսի ու ստվերի արվեստ է, բայց նաև երկխոսություն է՝ մեր մտքի ու ձեռքերի երկխոսություն: Այդ լույսը ինձ միշտ ուղղորդում է, երբ ես մոլորվում եմ», - ասում է ավազանկարչուհի Լիլիթ Ստեփանյանը: Արվեստի այս տեսակը աշխարհում լայնորեն կիրառվում է անիմացիոն ֆիլմերի համար: Լիլիթը համոզված է, որ Հայաստանը բարձրարժեք անիմացիաներ անելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու ներուժ ունի, այնպես որ, ավազանկարչության արվեստի համար ամեն ինչ դեռ առջևում է:
|
|
Լիանան ու Ռիտա տատիկըԼիանան և Ռիտա տատիկը Հրազդանի Ս. Մարիամ եկեղեցու համայնքից են: Հաճախել են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպություն: Տարիներ հետո հասկացել են, որ մոլորության մեջ են... |
|
Նարեկ ՂազարյանՆարեկ Ղազարյանը Սան Ֆրանցիսկոյից տարիներ առաջ տեղափոխվել է Հայաստան և աշխատում է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամում: Հայաստան տեղափոխվելու իր քայլը համարում է երբևէ արած իր ամենաճիշտ քայլը: Նարեկը հստակ նպատակ ունի, որի շուրջ էլ կիսել է մտքերը մեր տեսախցիկի առջև: |
|
Նունե Չուխաջյան
Թաղիքագործությունն այսօր Հայաստանում լայն տարածում ունի: Նունե Չուխաջյանն արհեստի այս տեսակի մեջ արվեստային աշխատանք է անում: Աշխատում է տարբեր մեթոդներով՝ նունոֆելթինգ, թաղիքե նկարչություն, էկոփրինթ: Պատրաստում է բաճկոններ, շարֆեր, պայուսակներ, գլխարկներ, աքսեսուարներ:
|
|
Վիգեն ՀովսեփյանՎիգենը 2001 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա, այնտեղ ավարտել է դպրոցը ու սկսել զբաղվել երաժշտությամբ: Նվագել է «Բարսելոնա էթնիք» խմբում: Հետո ծանոթացել է ապագա կնոջ հետ և վերադարձել Հայաստան: «Այսօր Երևանը շատ է փոխվել, հույս ունեմ, որ շուտով կկառուցենք այնպիսի Հայաստան, որ բոլորին դուխով կանչենք հայրենիք»: |











