Հայոց Ցեղասպանությունը և Հայ Եկեղեցին


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Հայ եկեղեցու կորուստների, Ցեղասպանության հիշողության պահպանման և մարդասիրական օգնության հիմնական կենտրոն դառնալու մասին: Անդրադարձել են նաև 19-րդ դարավերջի ջարդերին, 2015 թվականի սրբադասման նշանակությանը, պատմական արդարության վերականգնման հարցում Եկեղեցու պատասխանատվությանը։

Մայր Տաճարի ճարտարապետությունն ու հոգևոր խորհուրդը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Միածնաէջ Տաճարի ճարտարապետության, պատմության ընթացքում կրած փոփոխությունների և վերջին հիմնանորոգման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Տաճարի հոգևոր-խորհրդաբանական նշանակությանը, նրա կառուցման ու վերանորոգման համազգային-ժողովրդական խորհրդին, ինչպես նաև ծիսական տոնացույցում Մայր Տաճարին նվիրված տոներին։

Հայաստանի անկախացումը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են Հայաստանի անկախացումից հետո Հայ Եկեղեցու գործունեության համար բացված նոր հնարավորությունների մասին, նշել այն կարևոր դերակատարությունը, որ ունեցել է եկեղեցին հայոց նորօրյա պատմության մեջ։ Անդրադարձել են խորհրդային տարիների աթեիստական ճնշումներին ու Եկեղեցու սահմանափակված գործունեությանը, Արցախյան շարժման մեջ Եկեղեցու ունեցած դերին, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանն ու այսօրվա մարտահրավերներին։

 

Հայ հոգևորականության դերակատարությունը հայոց հերոսամարտերում


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են ոչ միայն Ավարայրից մինչև Սարդարապատի հերոսամարտ հայ հոգևորականության գործուն մասնակցության մասին, այլև հայ եկեղեցու գրկում ազատագրական պայքարի լեգենդի ծնունդի ու հասունացման մասին։

Կորսված լեհահայ համայնք


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» խոսել են կորսված լեհահայ համայնքի մասին՝ վեր հանելով հայ առաքելական եկեղեցու և հայոց դավանանքի դերն ինքնության պահպանման գործում։

Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությունը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում խոսել են Գևորգյան հոգևոր ճեմարանի մասին, որպես հայ մշակույթի, գիտության և քաղաքական մտքի զարգացման դարբնոցի։

Անի մայրաքաղաքի կործանման պատճառները


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկել են Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի հանձնման և պետականության կորստի պատճառները, ինչպես նաև՝ պատմական դասերը:

Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։

Խրիմյան Հայրիկ


Տաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

 

Երդումը մեղք է, սուտ երդումը՝ կրակ


Տերն ինքն է զգուշացրել, որ մարդ իր արտասանած յուրաքանչյուր դատարկ խոսքի համար պատասխան պիտի տա դատաստանի օրը: Հին Կտակարանի շրջանում մարդիկ իրենց խոսքը հաստատում էին երդումով, վկայակոչելով՝ Արարչին, սակայն այս հոգևոր հիվանդության դեմ դուրս եկավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս և Լեռան քարոզում պատգամ ուղղեց ամենքիս. «Սուտ մի երդվիր, այլ ձեր խոսքը պարզապես թող լինի «այո»-ն՝ այո և «ոչ»-ը՝ ոչ: Որովհետև դրանից ավելին չարից է»:

Հյուրը Աստծունն է


«Հյուրը Աստծունն է» ժողովրդական ասացվածքը բնորոշում է մեր ազգային առանձնահատկությունը, այն է՝ մեր շեմքից ներս մտնող յուրաքանչյուր մարդ Աստծո մարդն է և մեր վերաբերմունքով արտահայտում ենք մեր խոնարհումը Արարչի հանդեպ: Մեր բանահյուսության մեջ կան բազմաթիվ առածներ և ասացվածքներ այս թեմայով: