Ստեփանոս երեցի «Հանգիտագիրքը» լույս է տեսել աշխարհաբարով


Մաշտոցյան մատենադարանի գիտաշխատողների ջանքերով ընթերցողի սեղանին է Ստեփանոս երեցի Պատմագիրքը, որ «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական հրատարակությունն է: Մատյանը բացառիկ սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի պատմություն և Իրանի պատմություն ուսումնասիրողների համար:

Ճեմարանականների այցը Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան


Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները նոյեմբերի 24-ին Բյուրականում էին: Ճեմարանի հումանիտար առարկաների ամբիոնի դասախոս, աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանի նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննես եկեղեցի այցելությունից հետո սաներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: 

Սեբուն և «VIZA» ռոք խումբը՝ Երևանում


Ինդի փոփն ու ռոքը՝ դուդուկի նվագակցությամբ: Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բազմաժանր համերգ էր: Բեմում էին մեներգիչ Սեբուն, ամերիկյան հանրահայտ «VIZA» ռոք խումբն ու Ջիվան Գասպարյան կրտսերը:

Գրքահավաք «Միրզոյան» գրադարանում սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի համար


Գրքի երևանյան առաջին փառատոնը մեկնարկեց բարեգործական գրքահավաքով: «Միրզոյան» գրադարանում իրենց սիրելի գիրքն էին նվեր բերել արվեստագետներ,  պետական պաշտոնյաներ, ընթերցողներ: Երկու ժամում հավաքվեց 223 գիրք: Դրանք կհարստացնեն սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանը:

Հայ բարերար. Թրբանճյաններ


Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի կառուցում, հոգևոր և աշխարհիկ կրթության ապահովում, գյուղական համայնքների զարգացում. Ջերալդ և Փաթրիշա Թրբանճյանների հայաստանյան ծրագրերի մասին պատմում են մարդիկ, որոնց կյանքում բարերարների ներդրումը շրջադարձային է եղել: 

«Կին» միջազգային կինոփառատոնն ամփոփել է արդյունքները


Այս տարի «Կին» միջազգային կինոփառատոնն անցկացվեց նոյեմբերի 14-18-ը։ Ստացված 500 հայտից ընտրվել էր 60 ֆիլմ: Մրցութային ծրագրից դուրս կինոսերները հնարավորություն ունեցան դիտելու նաև բրիտանական և կանադական փառատոների ֆիլմեր:

Ռոմանովների շրջանի գործիչներին վերաբերող բացառիկ վավերագրերի ցուցադրություն Երևանում


Նոյեմբերի 13-17-ին «Մոսկվայի տանը» ներկայացվեցին ռուս պետական և քաղաքական գործիչներին վերաբերող բացառիկ վավերագրեր՝ երաժշտագետ, կոմպոզիտոր Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուից:

Սիմֆոնիզմը ռոքում. հանդիպում Վահագն Պապայանի հետ


Հայաստանում պրոգրեսիվ ռոք խմբերի հիմնադիր, բաս-կիթառահար Վահագն Պապայանի հետ նոյեմբերի 16-ին «Էօն» ակումբում կազմակերպվել էր «Սիմֆոնիզմը ռոքում» խորագրով հանդիպում: 

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի փակումը


Նոյեմբերի 7-11-ը «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում Երևանում, մարզերում և զորամասերում ցուցադրվել են լիամետրաժ և կարճամետրաժ, խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։

Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակումը


Սեպտեմբերի 16-ից Երևանում անց էր կացվում Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին: Մայրաքաղաքի համերգասրահներում հնչեց ժամանակակից դասական երաժշտություն, ներկայացվեցին ավագ և երիտասարդ սերնդի կոմպոզիտորների գործեր: Փառատոնի փակման համերգը նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում էր: 

ARTDOCFEST-ը Երևանում է


Նոյեմբերի 2-6-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, Լոֆթում, Փոքր թատրոնում և Հենրիկ Մալյանի անվան թատրոնում անցկացվել է վավերագրական կինոյին նվիրված ARTDOCFEST փառատոնը:

«Երևան ջազֆեստ 2017-ի» փակումը ազդարարեց կուբացի Գոնսալո Ռուբալկաբայի համերգը


Արդեն երրորդ տարին է՝ Yerevan Jazz Fest-ը Հայաստան է բերում աշխարհահռչակ ջազ երաժիշտների:Այս տարի փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը: Ջազաֆիկացվել էին Երևանն ու Գյումրին: Փառատոնային համերգների պատվավոր հյուրերն էին մեգաաստղեր Մարկուս Միլլերը և Գոնսալո Ռուբալկաբան: