Քահանան հայր է ու հովիվ: Քահանան առաջնորդ է ու խոստովանահայր: Մարդ, ում կենսափորձն ու իմացությունը մեր հոգու խաղաղության ու ներդաշնակության ուղեցույցը կարող են լինել:  Ուղղեք ձեր հարցերը քահանային +37410 461649(204)  հեռախոսահամարով և դիտեք հաղորդաշարի հերթական հաղորդումները:
Պարբերականությունը՝
ամեն չորեքշաբթի, ժամը 21:00-ին (կրկնությունը՝ հինգշաբթի, ժամը 10:00-ին), 
ամեն շաբաթ օր, ժամը 20:30-ին (կրկնությունը՝ ժամը 10:00-ին)

Ամուսնալուծության մասին


Արդյո՞ք ամուսնալուծվելը մեղք է: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն


Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն և վստահ լինել, որ դա է Աստծո կամքը: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Ինչպե՞ս վերաբերվել սոցցանցերին


Ինչպե՞ս վերաբերվել սոցիալական ցանցերին: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Հղիության արհեստական ընդհատման մասին


Կա՞ հղիության ժամանակահատված, երբ դեռ կարելի է հղիության արհեստական ընդհատում անել և դա մեղք չի համարվի: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Ով է մեղքերին թողություն տալիս


Քահանան ինչպե՞ս կարող է մեղքերին թողություն տալ, չէ՞ որ դա միայն Աստծուն է վերապահված: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:

Անարատ հղության մասին


Հայ եկեղեցին տոնում է Ս. Աստվածածնի հղության տոնը: Իսկ կաթոլիկ եկեղեցին՝ անարատ հղության տոնը: Ո՞րն է տարբերությունը: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: 

Որտե՞ղ է Երկինքը


Որտե՞ղ է Երկինքը, որի մասին ասվում է Տերունական աղոթքում: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: 

Նզովքի մասին


Ի՞նչ է նզովքը: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: 

Ընտանիքի մասին


Մե՞ղք է ամուսնանալ ամուսնալուծված տղամարդու կամ կնոջ հետ: Կարելի՞ է ներել ամուսնական դավաճանությունը: Հեռուստադիտողների հարցերին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Մեղքի մասին


Գիտակցել եմ իմ գործած մեղքի ծանրությունը, խոստովանել եմ Աստծուն, բայց միևնույն է, չեմ կարողանում հոգու խաղաղություն գտնել: Մտածում եմ՝ Աստված ինձ չի ներել: Ի՞նչ կարող եմ անել: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Դատավորի կիրակի


Եթե Աստված գիտի, յուրաքանչյուր մարդու ինչ է անհրաժեշտ, կարիք կա՞ էլ խնդրել Նրանից: Հեռուստադիտողի հարցին, անիրավ դատավորի առակի միջոցով, պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը:

Ս. Զատիկ


Զատիկը հրեական տոն է: Ինչու՞ ենք մենք՝ քրիստոնյաներս այն նշում և այդպես անվանում Հարության տոնը: Հեռուստադիտողի հարցին պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը: