|
Քրիստոնեական եկեղեցու ձևավորման ընթացքը, Տիեզերական ժողովները և վաղ միջնադարի շրջանըՔրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում ձևավորվում է 36 եպիսկոպոսություն, որոնցից 12-ը եղել են նախկին քրմական դասի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ տեղի է ունեցել ինտեգրացիա՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանի հաշտեցում։ Բացի այդ՝ տարբեր ազգային սովորույթներ ստանում են քրիստոնեական իմաստավորում։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք նախաքրիստոնեական շրջանը մերժեցին, հայ ժողովուրդը վերաիմաստավորեց այն։ |
|
Հայոց եկեղեցու պատմական առաքելությունըՀայ Առաքելական Եկեղեցին պատմության մեջ ունեցել է յուրահատուկ առաքելություն։ Հայոց պետականության շրջանում եղել է կարևոր պատվար։ Պետականության կորստից հետո եկեղեցին անցել է փորձություններով՝ իր վրա վերցնելով լրացուցիչ պարտականություններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն եկեղեցու առաքելության հետ։ Միջնադարում հենց Առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել հայ ժողովրդի լուսավորության, ավելի ուշ՝ մոդեռնիզացիայի խնդիրները՝ գրերի գյուտ, տպագրություն, պարբերական մամուլ, իգական դպրոց և այլն։ |
|
Հոգևոր պատերազմ. փորձությունՈրքան էլ արտաքին աշխարհից ազդեցություններ կան մեզ վրա, այնուամենայնիվ մարտադաշտը մեր ներսում է։ Մենք ներսում ունենք մի իրականություն, որը մեզ անընդհատ մղում է ինչ-որ մի բան անելու՝ կատարելու մեր ցանկությունները։ Բազմաթիվ վախերի մեջ ինչո՞ւ է հենց մահվան վախը տիրապետող դառնում մեր կյանքում: Ինչո՞ւ է այն համարվում մայր վախ և մղում ամենքիս զանազան մեղքերի. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Հոգևոր պատերազմ. ներածությունՀոգևոր պատերազմը ներքին, անտեսանելի պայքար է, որը ոչ այնքան ուղղված է մարդուց դուրս ինչ-որ ուժերի դեմ, այլ մարդու ներսում գտնվող մղումների, որոնք շատ հաճախ քնած են, բայց արթնանում են ագրեսիվորեն և մարդուն մղում են փորձությունների։ Ի՞նչ է հոգևոր պատերազմը, ինչպե՞ս է այն արտահայտվում, ու՞մ դեմ է այն ուղղված. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Մարդը մարդու երեսին է նայում, իսկ Աստված՝ սրտինԸստ Տեր Դավիթ քահանա Գիշյանի «Մարդը մարդու երեսին է նայում, իսկ Աստված՝ սրտին» ասացվածքը վերցված է Աստվածաշնչի առաջին Թագավորաց գրքից: Սամուել մարգարեն պատանի Դավիթին պետք է օծեր թագավոր: Աստված Սամուելին ասում է. «Նրա դեմքին մի նայիր՝ ոչ էլ հասակի բարձրությանը: Մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»: |
|
Ինչ-որ սերմանես՝ այն էլ կհնձեսՏեր Դավիթ քահանա Գիշյանը կարծում է, որ Ֆիզիկական օրենքներն օգնում են կառուցել մեր արտաքին, հոգևոր օրենքները՝ հոգևոր կյանքը։ Պողոս Առաքյալը գաղատացիներին ուղղված նամակի վեցերերդ գլխում նշում է, որ կյանքը մի դաշտ է, որտեղ հավաքում ենք այն ինչ ժամանակին սերմանել ենք: Մեր ներկան այն հունձն է, ինչ սերմանել ենք անցյալում: |
|
Աստված սարը տեսնում է՝ ձյունը դնումՏեր Դավիթ քահանա Գիշյանը կարծում է, որ «Աստված սարը տեսնում է՝ ձյունը դնում» ժողովրդական ասույթը հոգևոր արմատներով կապված է Պողոս Առաքյալի կորնթացիներին ուղղված առաջին նամակի հետ: Ըստ նրա՝ Կյանքի դժվարությունները Աստծո կողմից մարդուն տրվում են բացառիկ վստահությունից ելնելով: Աստված մեզ տալիս է մեր կարողություններին համապատասխան փորձություններ և միևնույն ժամանակ հուշում դրանց հաղթահարման ուղիները: |
|
Երվանդ ՔոչարՏաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Երվանդ Քոչարի հալածանքների, արվեստի, ձեռքբերումների ու նվաճումների մասին: |
|
Պեպո«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության նշանակության մասին, որպես հայ նոր թատրոնի և հայ կինոյի հիմքերից մեկը։ |
|
Եղիշե Չարենց. Գիրք ճանապարհի«Տաղավարում՝ գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդման ընթացքում արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Եղիշե Չարենցի ճակատագրի վրա նրա Գիրք ճանապարհին ժողովածուի ազդեցության մասին, բանաստեղծի հալածանքների ու մահվան մասին: |
|
Հոգի ԱստծոՀոգի Աստծո՝ Սուրբ երրորդության երրորդ անձնավորությունը, որին դիմում ենք հատկապես մահացածներին հիշատակելու եւ նրանց հոգիների փրկության համար ։ Հոգի Աստուծո, դու որ քո փառակցի (Քրիստոսի) խորհուրդը կատարում ես մեր ձեռքով... Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը: |
|
Որդի ԱստծոԱյս երգով դիմում ենք Աստուծո որդուն' Քրիստոսին, որը մեզ համար, մեր մեղքերի համար պատարագվեց, այսինքն` զոհվեց, որպեսզի մեզ' մարդկանց հաշտեցնի հայր Աստուծո հետ, մեր մեղքերի թողության համար: |











