«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են ԱԱԾ գաղտնալսման տվյալները


Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ԱԱԾ-ից պահանջելու այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա շուրջ մեկ տարի գաղտնալսումներ են իրականացվել։ Փաստաբանները պնդում են՝ եթե այդ նյութերը չտրամադրվեն դատարանին, ապա գործով ձեռք բերված բոլոր ապացույցները պետք է ճանաչվեն ապօրինի՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։ Հանրային մեղադրողները պնդել են, որ ներկայացված միջնորդությունն այս փուլում պետք է մերժվի կամ հետաձգվի, քանի որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին վերաբերող ապացույցները դեռևս չեն ստացվել։

 

Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահը


Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար: Ավագ ուրբաթ Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը նկարագրող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելը, Գողգոթայի վրա խաչվելը, հոգին ավանդելը և դրան հաջորդած նշանները՝ արևի խավարումը, տաճարի վարագույրի պատռվելը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի կարգը


Բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավանդության համաձայն, արարողությունը հանդիսապետել է Ամենայն Հայոց Հայրապետը: Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում, աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Քրիստոսի օրինակով նախ օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա ծնկել և լվացել Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը:

 

Դատարանը որոշել է «Սրբազան պայքարի» գործով հարցաքննել 34 վկայի


«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին դատարանը ամբողջ ծավալով ընդունել է մեղադրող կողմի ներկայացրած գրավոր ապացույցները և որոշել հարցաքննել 34 վկայի։ Դատարանը նաև բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ որպես վկա ներգրավել Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՔԿ նախագահին ու Գլխավոր դատախազին հարցաքննելու պահանջը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը ամենաբարձր ամբիոններից հնչեցնում է գործին վերաբերող հրապարակային հայտարարություններ, որոնք բացակայում են քրեական վարույթի նյութերից։

 

Շիրակ. Աղին


Սահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը կառավարության որոշումով շուտով կփակվի։ Գյուղը Հայաստանի դատարկվող համայնքներից է։ Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին շուրջ 5 ամիս գտնվում են ապօրինի անազատության մեջ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին փաստաբանները ներկայացրել են Գառնիկ Ղազարյանի դիմումը, որով նա հերքում է իր նախկին հայտարարությունը, թե Ներսիսյանները խոչընդոտել են Հանրապետություն կուսակցության քարոզարշավին։ Հիմնական դատալսումների ավարտից հետո պաշտպանները միջնորդություն են ներկայացրել տնային կալանքը վերացնելու վերաբերյալ, սակայն դատարանն այն թողել է անփոփոխ։

 

իշխանությունը հակասահմանադրական քայլով սահմանափակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը


Մայր Աթոռը դատապարտել է Հայաստանի իշխանություններին, որոնք չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի սգի մեջ Հայոց Եկեղեցու զորակցության կարևորությունը, մերժեցին Նորին Սրբության ելքի արգելքի առնչությամբ ներկայացված միջնորդությունը՝ անհիմն համարելով Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայոց Հայրապետի ներկա գտնվելու անհրաժեշտությունը։ Մայր Աթոռը ընգծել է, որ այդ գործելաոճը պախարակելի է, չի բխում Հայաստանի շահերից, նաև մեծապես հարվածում է երկրի արդարադատությանը և միջազգային վարկանիշին։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չկարողացավ ներկա գտնվել իր հոգևոր եղբոր վերջին հրաժեշտին


Չնայած Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացված պաշտոնական հրավերին, քննչական մարմինները մերժեցին Վեհափառ Հայրապետի փաստաբանների միջնորդությունը՝ թույլ տալ Ամենայն հայոց Կաթողիկոսին մի քանի օրով մեկնել Վրաստան։ Փաստաբան Արա Զոհրաբյանը քննիչի մերժման որոշումը որոկել է անօրինական, որը ոչ միայն ոտնահարում է հոգևոր առաջնորդի իրավունքները, այլև մեծ հարված է հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին։

 

«Հոգևորականը բանտում»


Քրեակատարողական հիմնարկում հոգևորականը միակն է, ում համար բանտարկյալի պատիժը, հոդվածն ու հանցանքը նշանակություն չունի։ Նա այնտեղ է, որպեսզի մեկուսացված 4 պատի մեջ, խղճի ու անցյալի հետ միայնակ մնացած մարդուն օգնի անցնել զղջման, ապաշխարության և սեփական հոգու հետ հաշտվելու ճանապարհը։ Բանտերում հոգևոր սպասավորություն իրականացվում է 1993 թվականից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու տարիներից։

Կրթական բարեփոխումնե՞ր, թե՞ լուծարվող դպրոցներ


Կառավարությունը պատրաստվում է «Կրթական որակյալ ծառայությունների» անվան տակ լուծարել 229 դպրոց։ Հիմնականում այս դպրոցները գտնվում են կամ սահմանամերձ համայնքներում, կամ լեռնային, բարձր լեռնային հեռավոր գյուղերում։ Հիմնականում այդ դպրոցները համայնքներում միակ կրթական հաստատություններն են, որոնք փակելուց հետո երեխաները ստիպված են լինելու որոշ դեպքերում ավելի քան 12 կիլոմետր ճանապարհ անցնել։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի պնդմամբ՝ բարձր լեռնային գյուղերի բնակիչները նույնիսկ պլանավորում են ամռանը երեխա ունենալ, որպեսզի կարողանան հասցնել ծննդկանին մարզկենտրոն, ինչպե՞ս պետք է այդ համայնքների երեխաներ գնան դպրոց։ Դեռեւս պարզ չէ նաեւ, թե ո՞վ է հոգալու նրանց ճանապարհածախսը։

Կառավարությունը կրթական որակյալ ծառայությունների հիմնավորմամբ 229 դպրոց է լուծարում


2023-ի սեպտեմբերի հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է փակվեն, իսկ երեխաները տեղափոխվեն այլ համայնքների նորակառույց խոշոր դպրոցներ։ Մասնագետները սա որակում են որպես «քողարկված կրճատում», որը հարվածի տակ է դնում հեռավոր համայնքների կենսունակությունը։ Թիրախում հիմնականում սահմանամերձ գյուղերն են։ Միայն Սյունիքում և Շիրակում նախատեսվում է փակել գրեթե 100 կրթօջախ։

 

ԳՀԽ դատապարտում է իշխանությունների կամայական, խտրական գործողությունները


Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հրավիրվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգում սեպտեմբերին կայանալիք եկեղեցական-ներկայացուցչական ժողով հրավիրելու հարցն է եղել։ Եռօրյա աշխատանքի ավարտին հրապարակվել է հայտարարություն, որով խորհուրդը դատապարտում է իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեությանը խոչնդոտելն ու եկեղեցական կյանքին ապօրինի միջամտելու փորձերը։